Թուրքիայի Մուղլա քաղաքում փրկարարական ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ: Առողջապահության նախարարությունը հայտնել է չորս զոհի մասին՝ երկու օդաչուները, բժիշկն ու նրա օգնականը։ Աղետի պատճառ կարող էր լինել մառախուղը։
Ուղղաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Ինքնաթիռը բախվել է հիվանդանոցի պատին, կորցրել է կառավարումը և ընկել դատարկ տեղամաս։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչության կասկած չկա։