Մատչելիության հղումներ

Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցում է Բելառուսին


Մերձմոսկովյան Սկոլկովոյում այսօր կայացել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) խորհրդի նիստը:

Սա Հայաստանի նախագահությամբ խորհրդի վերջին նիստն էր, ԵԱՏՄ-ի նախագահությունը կփոխանցվի Բելառուսին:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում հիմնական խնդիրները կազմակերպության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել էր և աշխարհագրությունն ընդլայնելը՝ խորացնելով համագործակցությունը տարբեր երկրների հետ:

Հայաստանի նախագահության օրոք ԵԱՏՄ-ն խորացրել է համագործակցությունը մի շարք երկրների՝ Իրանի, Սինգապուրի, Չինաստանի, Սերբիայի հետ:

Այսօրվա նիստին Սերբիայի վարչապետը ստորագրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը:

Սկոլկովոյում համատեղ ասուլիսում հանդես եկան ԵԱՏՄ ղեկավար Տիգրան Սարգսյանի և կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը:

Փաշինյանի մոսկովյան այցի օրակարգում է նաև հանդիպումը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը վարչապետը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան կհանձնի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին:

Այսօր ավելի վաղ Սկոլկովոյում կայացել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների վարչապետների հավաքը, որում Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերը: Նիստի արդյունքներով ստորագրվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր:

Այս հավաքին մասնակցելու համար Մոսկվա ժամանած Ադրբեջանի նորանշանակ վարչապետ Ալի Ասադովին այսօր ընդունել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Հայաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակությունը այսօր կվերադառնա Երևան:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG