Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարողացավ պահպանել իշխանությունը այս կիրակի կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Թեև այս ընտրությունը Թուրքիայում տեղական իշխանությունների մակարդակով է, սակայն իրականում ընկալվում է որպես վստահության քվե վարչապետ Ռեջեփ էրդողանին և նրա ղեկավարած քաղաքական ուժին:
Ընտրություններն անցել են խիստ լարված մթնոլորտում: Նախընտրական շրջանում Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալների, հասարակության բևեռացման, Youtube-ի և Twitter-ի արգելափակման պայմաններում անցկացված ընտրությունները աչքի են ընկել ընտրակեղծիքներով:
Մասնակցությունը ընտրություններին բավական բարձր է եղել` գրանցված 52 միլիոն ընտրողների ավելի քան 80 տոկոսը քվեարկել է: Նախնական արդյունքների համաձայն` «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է Թուրքիայի 81քաղաքներից և շրջաններից 49-ում`ստանալով քվեների ավելի քան 45 տոկոսը:
Հաղթանակի կապակցությամբ էրդողանին արդեն իսկ շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վարչապետի գլխավորած քաղաքական ուժը կարողացել է հաղթել էրզրումում, Ամասիայում, Դիարբեքիրում, Բուրսայում, Կոնյայում, Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում: Իշխող կուսակցության հաղթանակը սակայն ստվերվում է ընտրակեղծիքների, բախումների, առնվազն ութ զոհի, տասնյակ վիրավորների, ընտրական տեղամասերում հոսանքազրկումնների, ընդդիմադիր մամուլի կայքէջերի վրա հաքերային հարձակումների մասին բազմաթիվ տեղեկություններով:
Անկարայում պայքարը շատ թեժ է եղել, էրդողանի կուսակցությանը հաջողվել է առաջ անցնել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընդամենը մեկ տոկոսով: Ընդդիմադիր կուսակցության քաղաքապետի թեկնածուն հայտարարել է, որ դատարանում վիճարկելու են Անկարայի ընտրությունների արդյունքները:
Խոշոր քաղաքներից Իզմիրում, որտեղ ավանդաբար հաղթում է ընդդիմությունը, քաղաքապետ է ընտրվել Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչը: Այս կուսակցությունը հաղթել է ընդհանուր առմամբ 13 քաղաքներում և շրջաններում` ստանալով քվեների շուրջ 28 տոկոսը:
Ադանան և Կարսը ընտրություն են կատարել ազգայնականների օգտին: «Ազգայնական շարժում» կուսակցությունը հաղթել է ութ քաղաքներում` ստանալով ձայների 15 տոկոսը:
Քրդական ամենախոշոր կուսակցությունը՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն»-ը, հաղթել է Թուրքիայի հարավ-արևելյան` հիմնականում քրդաբնակ տասը շրջաններում` ստանալով քվեների մոտ չորս տոկոսը:
Երեկ երեկոյան՝ կեսգիշերին մոտ, էրդողանն իր կնոջ և նախընտրական շրջանում Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի գլխավոր գործող անձանցից մեկի` իր որդու դուրս է եկել Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի պատշգամբ և չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին՝ հայտարարել իրենց հաղթանակի մասին:
Թուրքիայի վարչապետը նաև կոչ է արել ընդդիմադիրներին` չպառակտել երկիրը:
«Մեր երկրի զարգացման այս նոր փուլում Թուրքիային անհրաժեշտ է մի ընդդիմություն, որ ժողովրդի շահերն է արտահայտում, այնպես, ինչպես դա այսօր անում է իշխող կուսակցությունը: Թուրքիային անհրաժեշտ չէ ընդդիմություն, որը պառակտում է հասարակությունը, մեզ նոր ընդդիմություն է պետք, որը 77 միլիոն բնակչության հետ նույն լեզվով կխոսի», - ասել է նա: