Թուրքական իշխանությունները մարտի 27-ից արգելափակել են Youtube կայքը:
Ինչպես նշում է Թուրքիայի հեռահաղորդակցության դեպարտամենտը, կայքի նկատմամբ ադմինիստրատիվ միջոցներ են ձեռնարկվել և այժմ այդ ընկերության հետ բանակցություններ են ընթանում:
Կայքը անհասանելի է դարձել Թուրքիայի տարածքում հերթական աղմկոտ տեղեկատվական արտահոսքից հետո, երբ Youtube-ում հայտնվել է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների փակ խորհրդակցության ձայնագրությունը, որում քննարկվում է Սիրիա ռազմական միջամտության համար մի սադրանք կազմակերպելու հարցը:
Կայքում տեղադրված ձայնագրությունից պարզ է դառնում, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն, փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիդիրօղլուն, ով ի դեպ, Հայաստանի հետ հարաբերությունների գծով պատասխանատուն է, հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանը և գլխավոր շտաբի պետի տեղակալ Յաշար Գյուլերը քննարկում են Սիրիայում գտնվող և թուրքերի համար սրբություն համարվող Սուլեյման շահի դամբարանի վրա մի կեղծ հարձակում կազմակերպելու և այդ կերպ Սիրիա ռազմական միջամտության համար առիթ ստեղծելու հնարավորությունը:
Ըստ ձայնագրության` Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ վարչապետ Էրդողանը ներկայիս հանգամանքներում Սուլեմյան շահի դամբարանի վրա հարձակումը դիտարկում է որպես հնարավորություն` Թուրքիայի համար:
Հաքան Ֆիդանը` հետախուզության ղեկավարն էլ պատասխանում է, որ կարող է չորս սիրիացի ուղարկել, ովքեր կանեն անհրաժեշտ ամեն ինչ: Նա հավելել է, որ կարող է պատերազմ սկսելու համար պատրվակ ստեղծել Թուրքիայի վրա հրթիռային հարձակումներ կազմակերպելով, իսկ եթե անհրաժեշտ է, կարող է հարձակում կազմակերպել Սուլեյման շահի դամբարանի վրա:
Սուլեյման շահը Օսմանյան կայսրության հիմնադիր Oսման Առաջինի պապն է, ում դամբարանը Սիրիայի տարածքում է գտնվում: Այս հողատարածքը, որտեղ գտնվում է դամբարանը, Անկարան իրենն է համարում՝ հղում անելով 1921 թվականին Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ստորագրված պայմանագրին, որի համաձայն` Թուրքիան իրավունք ունի այդ վայրում պահակախումբ տեղակայել և իր դրոշը բարձրացնել. մինչ օրս մոտ քսան թուրք զինվորականներ հսկում են դամբարանը:
Ահա այս դամբարանի վրա իբրև թե սիրիական մի կեղծ հարձակում կազմակերպելու միջոցով ռազմական գործողությունների առիթ ստեղծելու թուրք պաշտոնյաների քննարկումները դարձել են հանրության սեփականությունը Youtube-ի միջոցով, որն այժմ արգելափակված է Թուրքիայում, ինչպես և Twitter սոցիալական ցանցը: Չնայած դատարանը մարտի 26 -ին իր որոշմամբ կարգադրել է բացել Twitter-ը, սակայն միևնույն ժամանակ երեսուն օր է տվել թուրքական կառավարությանը դա անելու համար, իսկ Թուրքիան չի շտապում հասանելի դարձնել սոցիալական ցանցը` ընտրությունների նախաշեմին:
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Եվրամիությունը արդեն արձագանքել են` սոցիալական ցանցերը փակելու Թուրքիայի քայլին` դատապարտելով այն։ Վաշինգտոնում Պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է.- «Ինչպես և Twitter-ի դեպքում, մենք, իհարկե դեմ ենք յուրաքանչյուր գործողության, որը ոտնձգություն է ազատ խոսքի նկատմամբ, մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիայի կառավարությանը` իր քաղաքացիների համար բացել Youtube և Twitter կայքէջերը»:
Լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել Youtube-ի փակման պատճառ դարձած ձայնագրություններում տեղ գտած տեղեկատվությունը Սիրիայում Թուրքիայի հնարավոր ռազմական գործողությունների վերաբերյալ, Մարի Հարֆը հայտարարել է, թե ձայնագրությունը թուրքերեն է, իրենք թուրքերեն չեն հասկանում և տեղյակ չեն, թե ինչ է այդտեղ քննարկվել, հետևաբար զերծ կմնան մեկնաբանություններից:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախընտրական հավաքի ընթացքում անդրադարձել է տեղեկատվական այս արտահոսքին` հայտարարելով, որ իր քաղաքական հակառակորդները կրկին ցանկանում են իրեն վարկաբեկել, որ ազգային անվտանգության հարցերով գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը Youtube-ում տեղադրողները չարագործեներ են և գործում են Թուրքիայի պետականության դեմ:
Ուշագրավ է, որ Youtube և Twitter սոցիալական ցանցերը, որոնց միջոցով թուրքական հանրությանը հասանելի էր դառնում վարչապետ էրդողանի և «Սրդարություն և զարգացում» կուսակցության անդամների կոռուպցիոն սկանդալների մասին տեղեկատվությունը, արգելափակվել են այդ երկրում կիրակի օրը նախատեսված տեղական ինքնակառավարման որոշիչ ընտրությունների նախաշեմին: