Մատչելիության հղումներ

Քեսաբահայերը կոչով դիմել են համայն հայությանը


Բողոքի ակցիա Երևանում ի պաշտպանություն քեսաբահայերի, 26-ը մարտի, 2014
Բողոքի ակցիա Երևանում ի պաշտպանություն քեսաբահայերի, 26-ը մարտի, 2014
Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքի բնակիչները կոչով դիմել են համայն աշխարհի հայությանը: Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայերի բաց նամակում նկարագրված են մարտի 21-ին Ալ Ղաիդայի ծայրահեղականների և Ալ Նուսրա ճակատի հարձակման մանրամասները:

Քեսապահայերը համոզված պնդում են, որ հարձակվողները «լիակատար ռազմական և թիկունքային աջակցությունը ստացել էին Թուրքիայի կառավարությունց»:

«Քեսաբի հերոսները պաշտպանում էին քաղաքը իրենց պարզ որսորդական հրացաններով, մինչև որ ավելի շատ ուժեր միացան նրանց Սիրիայի կառավարության կողմից, որոնք եկել էին հետ մղելու այդ սարսափելի հարձակումը մեր քաղաքի վրա»,- նշված է համացանցում տարածված նամակում:

«Այսօր մենք նույնպես օգնության կարիք ունենք, քանի որ, ցավոք, թուրքական կառավարությունը համարձակություն ունեցավ հարձակվել հայերի վրա ևս մեկ անգամ՝ անտեսելով Հայ դատը»,- նշված է նամակում:

Քեսաբահայերից շատերն անգամ անձնագիր և փաստաթղթեր չունեն: Նրանք օգնության կարիք ունեն, ապավինում են միջազգային կառույցների արձագանքներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG