Ուկրաինայում հիասթափված են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանի քվեարկությունից, այսօր «Ազատության» հետ զրույցում Կիևի պաշտոնական, քաղաքական և հասարակական տրամադրությունները փոխանցեց մեր երկրում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն:
Նա ընդգծեց՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դրված էր Ուկրաինայի պետականությանը սատարող բանաձև և Հայաստանը դեմ քվեարկեց այդ փաստաթղթին:
Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մեր երկիրը դեմ քվեարկեց Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։
Հայաստանը հայտնվեց այն երկրների շարքում, որոնք աջակցեցին Ռուսաստանին․ այդ երկրներից են՝ բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն:
Բանաձևը ընդունվեց երկրների մեծամասնության կողմից՝ կողմ էր 100 երկիր, դեմ` 11, ձեռնպահ 58-ը, այդ թվում՝ Մաքսային միության անդամ Ղազախստանը: Ուշագրավ է, որ ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանն ու Տաջիկստանը չմասնակցեցին քվեարկությանը:
«Իհարկե, հաշվի առնելով մեր ամուր կապերը Հայաստանի հետ, բարեկամական հարաբերությունները, մենք սպասում էինք, որ ավելի ճկուն մոտեցում լինի», - մեզ հետ զրույցում ասաց Բոժկոն, - «Երբ որ քվեարկություն է անցկացվել, հետո արդեն, տարբեր դիվանագետների հետ հանդիպելիս, պարզվել է, որ ի՜նչ միջոցներ է ձեռնարկել Ռուսաստանը, որպեսզի հասնի իր նպատակին: Նա պահանջում էր, որ քվեարկեն ընդդեմ Ուկրաինայի և ասում էր, որ կարող է օգտագործել տնտեսական, քաղաքական լծակներ»:
Հավելենք, որ Reuters գործակալությունը, հղում կատարելով ՄԱԿ-ում աշխատող դիվանագետների, հանդես է եկել հրապարակմամբ, որում պատմվում է Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների նկատմամբ Ռուսաստանի գործադրած ճնշումների մասին:
«Երևանում կարծիքներ եմ լսում, որ Հայաստանի դիրքորոշումը պետք է բացատրել Ղարաբաղի հարցով․ երբ հարցը վերաբերում էր Ղարաբաղին ու չորս անգամ քվեարկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ուկրաինան քվեարկել է Ադրբեջանի օգտին, ավելի ճիշտ՝ տարածքային ամբողջականության օգտին»,- շարունակեց Ալեքսանդր Բոժկոն, - «Բայց ինչո՞ւ ոչ ոք չի ասում, որ Գլխավոր ասամբլեայի այդ քննարկումների ժամանակ Ռուսաստանը նույն դիրքորոշումն ուներ, և ստացվում է այնպես, որ Ուկրաինայի հանդեպ այդ գործոնը աշխատում էր, իսկ Ռուսաստանի օգտին ուրիշ մոտեցում էր ցուցաբերվում Հայաստանի արտգործնախարարության կողմից: Դա, ինչպես ասում են, կրկնակի ստանդարտներ է»: