Մոսկվան նրան դեռ նախագահ է համարում
«ԻՏԱՌ-ՏՍՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Վիկտոր Յանուկովիչը տարածել է հայտարարություն, որով Ուկրաինայի ներկայիս իշխանություններին կոչ է անում «հանրաքվեով որոշել Ուկրաինայի կազմում ընդգրկված յուրաքանչյուր շրջանի կարգավիճակը»։
Մոսկվան Յանուկովիչին առայսօր համարում է Ուկրաինայի օրինակարգ նախագահ։ Յանուկովիչի համոզմամբ, մայիսի 25-ին Ուկրաինայում նշանակված արտահերթ նախագահական ընտրությունները կարող են ապակայունացնել իրավիճակը, և միակ գործիքը, որը թույլ կտա պահպանել երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` համազգային հանրաքվեն է։
Յանուկովիչի հայտարարությունում ասվում է, որ «Ուկրաինայում հիմա անիշխանություն է, իսկ ներկայիս վարչակարգը հակասահմանադրական է»։
Վիկտոր Յանուկովիչը Ռեգիոնների կուսակցությանն ուղարկել է դիմում կուսակցության շարքերից դուրս գալու և կուսակցության պատվավոր նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։
«Հարձակումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահին»
«Ուկրաինսկայա պրավդա» պարբերականն այսօր վկայակոչել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբիին, ով ասել է, որ Ռուսաստանի ներկայիս նպատակն է ցանկացած գնող խափանել մայիսին կայանալիք նախագահական ընտրությունները։ Նրա խոսքերով, Ռուսաստանն այդ նպատակով կարող է բախում հրահրել և ռուսամետ ուժերին պաշտպանելու պատրվակով ներխուժել երկրի հարավային և արևելյան շրջաններ։
Այդ մասին Պարուբիյն ասել է Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Դեյմոն Ուիլսոնի հետ քննարկման ընթացքում։ Պարուբիի խոսքերով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ոչ միայն Ղրիմի, այլ ամբողջ Ուկրաինայի գրավումն է։
Պարուբիյն ասել է, որ այսօրվա դրությամբ ռուսական բանակը գտնվում է ոչ միայն Ղրիմի թերակղզում, այլև ամբողջ Ուկրաինայի հյուսիսային, հարավային և արևելյան սահմանների մոտակայքում։
«Շուրջ 100 հազարանոց զորք է տեղակայվել Ուկրաինայի սահմանների մոտ` Չերնիգովի, Խարկովի և Դոնեցկի ուղղություններով, և արդեն մի քանի շաբաթ շարունակ այդ զորքը մարտական պատրաստության վիճակում է, հարձակումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահին»,- ասել է Պարուբիյը Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Դեյմոն Ուիլսոնին, որի հետ քննարկումը կազմակերպվել է ինտերնետային հեռուստակամրջի միջոցով։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր հրամանատար, նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հպարտությամբ ասել է, թե Ղրիմում ռուս զինվորականների գործողությունները վկայել են բանակի բարձր արհեստավարժության մասին։
Պուտինը գովեստով է խոսել ռուսական բանակի մասին
«Վերջին իրադարձությունները Ղրիմում լուրջ քննություն էին, զինված ուժերը դրսևորեցին նոր որակական կարողություններ և բարոյական բարձր մակարդակ»,- ասել է Պուտինը։
Այդ մասին Պուտինն խոսել է Սև ծովի ռազմական նավատորմի և Ղրիմում տեղակայված մնացած ստորաբաժանումների հրամանատարներին պարգևներ հանձնելու արարողության ընթացքում։
«Շնորհակալություն եմ հայտնում Սևծովյան նավատորմի սպաներին և Ղրիմում տեղակայված մնացած ստորաբաժանումներին տոկունության, անձնական խիզախության, պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնց շնորհիվ կանխվել են սադրանքները, արյունահեղությունը, խաղաղ և ազատ հանրաքվե անցկացնելու պայմաններ են ստեղծվել»,- ասել է Պուտինը։
Այսօր Մոսկվայում Պուտինի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստը։ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, խորհուրդը որոշել է միակողմանի չեղյալ հայտարարել Ուկրաինայի հետ Սևծովյան նավատորմի հարցով ստորագրված ռուս-ուկրաինական պայմանագրերը։
«Մոսկվան ուզում է վախեցնել Կիևին, բայց գուցե ուրիշ նպատակ էլ ունի»
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր ասել է, թե ռուսները զորավարժությունների պատրվակով խոշոր զինուժ են կուտակում Ուկրաինայի սահմանների մոտ։
«Գուցե նրանք այդպես փորձում են ահաբեկել ուկրաինացիներին, բայց չի բացառվում, որ նաև ինչ-ինչ ուրիշ նպատակներ ունեն»,- ասել է Օբաման։
«Աջ սեկտորի» քայլերը ձեռնտու են Ռուսաստանին
Մինչդեռ բուն Ուկրաինայում ուշադրության կենտրոնում այսպես կոչված «Աջ հատվածի» ղեկավար Օլեքսանդր Մուզիչկոյի, նույն ինքը Սաշա Բելիի սպանությունն է, որը հարուցել է ծայրահեղ ազգայնականների զայրույթը։
Գերագույն ռադան ստեղծել է հանձնաժողով սպանության հանգամանքները քննելու համար։ Ներկայիս իշխանությունները Բելիի աջակիցների գործողությունները անվանում են «սանդրանք, որը ձեռնտու է Մոսկվային»։