Մատչելիության հղումներ

Օբաման և Պուտինը քննարկել են Ուկրաինայի ճգնաժամը


Հյուսիսային Իռլանդիա - Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, Էնիսկիլեն, 17-ը հունիսի, 2013թ․
Հյուսիսային Իռլանդիա - Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, Էնիսկիլեն, 17-ը հունիսի, 2013թ․
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է շուրջ մեկ ժամ:

Պուտինը զանգահարել է Օբամային՝ քննարկելու Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու ԱՄՆ-ի առաջարկները, որ մշակվել են Ուկրաինայի ու եվրոպական գործընկերների հետ: Այս առաջարկները Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Հաագայում փոխանցել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Օբաման առաջարկել է, որ Ռուսաստանը գրավոր պատասխանի այդ առաջարկներին: Օբաման Ռուսաստանի առաջնորդին հորդորել է զորքերը հետ քաշել Ուկրաինայի սահմաններից, զերծ մնալ հետագա սադրանքներից և ուղիղ բանակցություններ սկսել Ուկրաինայի իշխանությունների հետ:

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պուտինը Օբամայի ուշադրությունն է հրավիրել Ուկրաինայում ծայրահեղականների կողմից շարունակվող բռնարարքների, ահաբեկումների վրա, ինչպես նաև ասել է, որ Մերձդնեստրը փաստացի շրջափակման մեջ է, ինչը բարդություններ է ստեղծում տեղի բնակիչների համար:

Օբաման և Պուտինը պայմանավորվել են, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպեն՝ քննարկելու Ուկրաինայի ճգնաժամը հաղթահարելու հարցերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG