Մոտ երկու ամիս անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը դեկտեմբերի 24-ի երեկոյան, 20:00-ից հացադուլ է սկսել:
Ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեց Հարությունյանի տիկինը՝ Ռուզան Բադալյանը, Շանթ Հարությունյանը հացադուլի միջոցով իր բողոքն է արտահայտում առ այն, որ անցած ողջ ժամանակահատվածում իշխանությունները թուլ չեն տվել ու այժմ էլ չեն թույլատրում անգամ ընտանիքի անդամներին տեսակցել Շանթին կամ հեռախոսազրույց ունենալ նրա հետ:
«Դեկտեմբերի 18-ին Շանթ Հարությունյանը դիմել էր քննիչին` տեսակցությունների արգելանքը վերացնելու նպատակով, սակայն մերժվեց: Եվ ինքը ասել էր, որ եթե արգելանքը չվերացվի, ինքը կդիմի հացադուլի», - ասաց Բադալյանը` շարունակելով. - «Շանթի և իր ընկերների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այլապես արգելանքները չէին լինի: Սովետական մեթոդներն են այստեղ գործում. այն ժամանակ էլ այդպես էին վարվում քաղբանտարկյալների հետ»:
Ռուզան Բադալյանը հավելեց, թե դիմել են միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, այդ թվում Amnesty International-ին, Freedom House-ին` տեղեկացնելով, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ տեսակցությունների արգելք է կիրառվում:
Հարությունյանը, ով մոտ մեկ շաբաթ Ազատության հրապարակում նստացույց էր անում՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով, և կալանավորվեց նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայության տարածքում տեղակայված, սակայն ֆորմալ առումով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը ենթարկվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
Քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը այսօր հաստատեց Շանթ Հարությունյանի՝ հացադուլ սկսելու փաստը: Հարցին, թե ինչ պատճառ է նշել Հարությունյանը, Ղլեչյանը պատասխանեց. - «Նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը իր նկատմամբ հատուկ օպերացիա են իրականացրել»:
Նա հավելեց, որ Հարությունյանը տեղափոխվել է առանձին խուց և գտնվում է բժիշկների հսկողության տակ. - «Սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի համապատասխան աշխատակիցները իր հետ համապատասխան աշխատանքներ են տանում` համոզելու, որպեսզի դադարեցնի հացադուլը»:
Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի միջադեպի առնչությամբ կալանավորված ևս 13 հոգու նկատմամբ տեսակցությունների արգելք է կիրառվել նախաքննություն իրականացնող Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանի կողմից:
«Ազատության» հարցմանն ի պատասխան Ոստիկանաության լրատվական ծառայությունից այսօր հետևյալ հիմնավորումը փոխանցեցին. - «Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով, այն է՝ գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտումը, նախնական քննության գաղտնիությունը ապահովելու, քրեական գործի համար նշանակություն ունեցող տվյալների արտահոսքը կանխելու նպատակով, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 3-րդ մասով, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքով, կալանքի տակ գտնվող 14 մեղադրյալների տեսակցությունը մերձավոր ազգականների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և այլ անձանց հետ արգելվել է: Իսկ տեսակցության արգելքի տևողությունը որոշում է վարույթն իրականացնող մարմինը՝ քրեական գործի նախաքնության անհրաժեշտությունից ելնելով»:
Բազմաթիվ ընդդիմադիր և իրավապաշտպան գործիչներ հանդես են եկել հայտարարություններով՝ ընդգծելով, որ իրականում Շանթ Հարությունյանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում և «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդը քաղբանտարկյալ է:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ասաց, թե իշխանությունների գործողությունները իրեն հիշեցնում են Խորհրդային Միությունը:
«Շատ ծանոթ բան է: Հոգեբուժարանները հատկապես, որ սկսեցին հաճախ երևալ վերջին այս տարվա ընթացքում մամուլում, մեր հանրության ուշադրության կենտրոնում: Հոգեբուժարանը` բժշկական հաստատությունը, նորից սովետական տարիների ոգուն համահունչ սկսեց դիտարկվել որպես մարդու վրա ճնշման մեխանիզմ... Կամայական ձերբակալությունները, ցանկացած միջոցառման ժամանակ ոստիկանների ճչացող, երևացող, արհեստական սարքված թվաշատությունը, ձերբակալումները, կալանավորումները, մարդկանց ոստիկանական բաժիններում անհիմն երկար պահելը... Այդ ամեն ինչը շատ հիշեցնում է մեր տխուր անցյալը: Եվ ցավալի է, որ մենք այսօր խոսում ենք այդ մասին», - ասաց իրավապաշտպանը: