Ամեն ինչ հասցրել են այն վիճակին, որ շատերը դիմում են ամենածայրահեղ, ընդհուպ ապօրինի միջոցի՝ երկիրը իշխանություններից ազատելու համար, երեկվա իրադարձությունների վերաբերյալ այսպիսին է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքը։
«Առաջին հերթին պետք է մեղադրել հենց ռեժիմին, հենց Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությանը։ Երբ կեղծում ես ընտրությունները, այսինքն փակում ես որևէ քաղաքական ուժի համար հարցը ընտրության միջոցով լուծելու որևէ հնարավորություն, երբ փակում ես մարդկանց համար մրցակցելու, աշխատելու, սեփական էներգիայով ինչ-որ բան կառուցելու բոլոր ելքերը և ճանապարհները, պետք է չէ զարմանալ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր համարելով, որ օրինականության ճանապարհներ փակված են և կդիմեն ամենածայրահեղ քայլերին»,- ասում է Զուրաբյանը։
Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դժգոհություն կա, չենք հերքում, բայց իշխանություններին քննադատելու համար որևէ երկրի պատիվ չբերող երևույթները չի կարելի արդարացնել։
«Լևոն Զուրաբյանը լավ կանի մտածի, նոր խոսի, որովհետև ինքն է եղել իշխանության ներկայացուցիչ, և կարծում եմ, մարդիկ, ովքեր եղել են իշխանությունում, շատ լավ գիտակցում են, որ պետք է գիտակցեն՝ հասարակական կարգի պահպանումը սահմանադրական նորմ է, և անկախ նրանից՝ ով է իշխանություն, ով է ընդդիմություն, բռնության կոչերը, փայտերով և ձողերով հարձակվելը, պայթուցիկներ շպրտելը ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունեն»,- հայտարարեց Շարմազանովը։
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար, մասնագիտությամբ փաստաբան Զարուհի Փոստանջյանը կարծում է երեկվա դեպքերը հնարավոր էր կանխել, բայց ոստիկանությունը գիտակցված չարեց դա։
«Ոստիկանությունը երեկ իր գործողություններով չի ապացուցել, որ իր գործունեությունը և այդ ծավալված գործողությունները իրավաչափ էին, որովհետև եթե կար խնդիր, կային մտահոգություններ, ապա դրանք հնարավոր էր կանխել մինչև երթի մեկնարկը։ Ես հասկանում և գիտակցում են, որ նրանք ինչ-որ չափով սպասում էին, որպեսզի հնարավոր լինի ստեղծել բախումներ, որից հետո կիրառեին համապատասխան միջոցներ»,- ասաց պատգամավորը։
Եթե Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ ոստիկանները իրավաչափ գործողություններ են ծավալել, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ավելի պահանջկոտ է ոստիկանների նկատմամբ՝ նրանք, իշխանական գործչի գնահատմամբ, բավականաչափ ագրեսիվ չեն եղել։
«Հենց պետք է դատապարտել ոստիկաններին, որ ագրեսիվ չեն դառնում, եթե ժամանակին ագրեսիվ դառնան, նման երևույթներից կձերբազատվենք»,- ասում է Սահակյանը։
Կողմերի գործողությունները գնահատելը անիմաստ համարեց ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը։ Դաշնակցության համար իշխանություններին փոփոխություններ պարտադրելու սահմանադրական ճանապարհն է ընդունելի։
«Ես վստահ եմ, որ այսպես ի վերջո երկար չի շարունակվելու, ի վերջո առաջանալու է կրիտիկական զանգվածը, իմ հույսը հատկապես երիտասարդությունն է, բայց մեզ համար գոնե այդքան անկազմակերպ, այդքան ոչ նորմալ բնույթի գործողությունները, բռնության տարբեր գործիքակազմերը և այլն, անհեռանկարային են, և այդ մեթոդները մեզ համար անընդունելի են»,- ասաց Վարդանյանը։
Շանթ Հարությունյանի դեպքում «քաղբանտարկյալ» եզրույթը կիրառելը Գալուստ Սահակյանի մոտ ծիծաղ է առաջացնում։
ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն ասում է՝ իրավիճակին շատ ուշադիր հետևելու են.- «Իսկապես մի քիչ խճճված իրավիճակ է, այնպես չէ, որ մենք կարող ենք ասել, որ որևէ հակաիրավական գործողություն չի կատարվել։ Ընդհանրապես այս հարցերում պետք չէ շտապել և նման հարցերով պետք է կոնսենսուս ունենալ, թե ում կարելի է համարել քաղբանտարկյալ»։
Հնարավո՞ր է առիթն օգտագործել հանրահավաքային պայքար սկսելու համար, այս հարցին Լևոն Զուրաբյանի պատասխանը հետևյալն է.- «Ճշգրիտ ասել, որ հենց հիմա մենք պատրաստ ենք դուրս գալ հանրահավաքի, ես չեմ կարող ասել, բայց մենք մեր ձեռքը պահում ենք քաղաքական այս անցուդարձի, պուլսի վրա, և մենք վստահ ենք՝ քանի որ Սերժ Սարգսյանի ռեժիմը սպառված է, մենք ինչ-որ պահի, երբ որ տեսնենք, որ կարող ենք նախաձեռնել մի գործընթաց, որը կարձանագրի հաջողություն, մենք անմիջապես դա կանենք»։