Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն այսօր բավարարեց «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով նստացույց անցկացրած Շանթ Հարությունյանի նկատմամբ դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն կատարելու մասին քննիչի միջնորդությունը:
Ավելի քան մեկ ժամ տևած դատական փակ նիստից հետո այս տեղեկությունը հրապարակեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը:
«Ինչպես գիտենք՝ փորձաքննությունների ժամկետը հիմնականում տևում է 21-24 օր, բայց դատարանը որոշեց մինչև 2 ամիս ժամկետով», - հավելեց Ինեսա Պետրոսյանը:
Փաստաբանը նշեց, որ ինքը և Շանթ Հարությունյանն առարկել են միջնորդության դեմ:
«Շանթ Հարությունյանը նշեց, որ հոգեկան հիվանդ չէ», - փոխանցեց Ինեսա Պետրոսյանը և ավելացրեց, որ քննիչ Սամվել Տոնոյանը որպես միջնորդության հիմնավորում ներկայացրել է 2009 թվականին փորձագետի տված եզրակացությունը, ըստ որի՝ «պարզվել էր, որ Շանթը չի տառապել և չի տառապում հոգեկան հիվանդությամբ, բայց իրեն մեղսագրվող արարքի (կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ) նկատմամբ հարկ էր իրեն ճանաչել անմեղսունակ: Եվ դա էր պատճառը, որ վարույթ իրականացնողի մոտ նման կասկածներ են առաջացել»:
Փաստաբանի տեղեկություններով, մոտակա օրերին Շանթ Հարությունյանը «Երևան» քրեակատարողական հիմնարկից կտեղափոխվի Նուբարաշենի (քաղաքացիական հիվանդանոց) հոգեբուժարան:
Դատարանից «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելիս Շանթ Հարությունյանը հասցրեց տեսնել 14-ամյա որդուն:
Քննիչի որոշմամբ, սահմանափակվել են Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի գործով կալանավորված մյուս 13 անձանց տեսակցությունները: