2014 թվականի պետական բյուջեի նախագծով գործադիրն առաջարկում բյուջեի ծախսային մասն այս տարվա համեմատ ավելացնել շուրջ 90 միլիարդ դրամով՝ այն հասցնելով 1 տրիլիոն 237 միլիարդ 900 միլիոն դրամի։
Հաջորդ տարվա հուլիսի 1-ից նախատեսվում է բարձրացնել պետական ծառայողների աշխատավարձերը՝ այդ նպատակով գործադիրը հատկացնում է 36.6 միլիարդ դրամ:
Հունվարի 1-ից շուրջ 15 տոկոսի չափով բարձրացվելու են կենսաթոշակները՝ այդ նպատակով էլ բյուջեի ծախսային մասով լրացուցիչ նախատեսվում է շուրջ 34.1 միլիարդ դրամի հատկացում: Օրենքով նախատեսվում է 2014 թվականից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել 18.200 դրամ:
Առաջարկվում է նաև 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը սահմանել 500 հազար, իսկ 5-րդ և հաջորդ երեխաների համար` 1 միլիոն դրամ:
Կառավարությունը հաջորդ տարվա համար 5.2 տոկոս իրական ՀՆԱ-ի աճ է նախատեսել, չնայած երկրի նախագահը դեռ մարտ ամսին ասել էր, որ նման ցուցանիշն իր համար անընդունելի է:
«Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա», - մասնավորապես ասել էր Սերժ Սարգսյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով, 2013-14 թվականներին Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը էական ազդեցություն է թողնում Հայաստանի վրա:
«Երկրորդը՝ վերջին տարիների ընթացքում մասնավոր ներդրումների կրճատման միտում է արձանագրվում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մտածենք բիզնես միջավայրի բարելավման մասին և հարկային բեռի ճիշտ բաշխման, որպեսզի տեղի չունենա հարկային բեռի ավելացում», - հավելեց Տիգրան Սարգսյանը:
Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանի խոսքով, իրենք կողմնակից են, որ բյուջեի եկամուտների ավելացումը կատարվի առավելապես տնտեսության աշխուժացման հաշվին: «Ինչը մի քիչ կասկածելի է»՝ հավելեց պաշտոնյան:
Հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 110 միլիարդ 500 միլիոն դրամի չափով:
Կառավարության հաստատած բյուջեի նախագիծը առաջիկայում կներկայացվի Ազգային Ժողովի քննարկմանը: