Այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին, նախարար Մովսիսյանը, մասնավորապես, ասել է․ - «Իմ կարծիքով դա Հայաստանի տնտեսության համար բավականին դրական քայլ կլինի, հատկապես էներգետիկայի ոլորտում, քանի որ հիմնական մեր էներգակիրները ներ են կրվում Ռուսաստանից»:
Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու գազի գնի սուբսիդավորման հարցը, Արմեն Մովսիսյանը պատասխանել է․ - «Սուբսիդավորման հարցը կլուծվի այդ բանի ներքո, Մաքսային միության ներքո, հիմա կլուծվի դրա ներքո»:
Հիշեցնենք, հուլիսից Հայաստանում զգալիորեն բարձրացվեց գազի սակագինը: Իշխանությունները խոստացել են 30 տոկոսով սուբսիդավորել բարձրացումները, սակայն մինչ այժմ չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցների հաշվին է իրականացվելու դա: