Հայաստանյան որոշ փորձագետների կանխատեսմամբ՝ Մաքսային միությանը (ՄՄ) անդամակցելը Հայաստանում հանգեցնելու է պարենային ապրանքների թանկացման:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելը մինչև 15 տոկոսով կթանկացնի պարենային ապրանքների գները Հայաստանում, ինչն էլ իր հերթին ազդեցություն կթողնի ընդհանուր գնաճի վրա:
«Նախ այդ մաքսային տարիֆները, որոնք պարտադիր են լինելու Հայաստանի համար, այս պահին հարմարեցված են Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի տնտեսական շահերին: Այն ոլորտներում, որտեղ Ռուսաստանը կամ Բելառուսը ունեն զարգացած արտադրություն, իրենք այդ ոլորտները պաշտպանում են մաքսատուրքերի միջոցով, այն է՝ կիրառում են բարձր մաքսատուրքեր», - ասաց փորձագետը՝ բերելով օրինակներ․ - «Ռուսաստանը ունի ավտոմոբիլների զարգացած արտադրություն, և ավտոմոբիլների ներկրման դեպքում կիրառվում են բավականին բարձր մաքսատուրքեր՝ շատ ավելի բարձր, քանի հիմա մենք կիրառում ենք: Մենք կիրառում ենք 10 տոկոս մաքսատուրք գումարած քսան տոկոս ավելացված արժեքի հարկ ու գումարած երկու տոկոս մաքսային վճար: Միայն մաքսատուրքի մասով հաստատապես կարող եմ ասել, որ մոտավորապես 20-25 տոկոսի չափով մաքսատուրքեր են կիրառվելու: Նույնը կաթնամթերքի համար, նույնը մսամթերքի համար, նույնը շաքարավազի համար: Շաքարավազի համար երեք անգամ մաքսատուրքը ավելի բարձր է, քան հիմա Հայաստանում կիրառվում է»:
Տնտեսագետը կարծիք հայտնեց, որ Հայաստանի համար, մեղմ ասած, դյուրին չի լինի հասնել նրան, որ Մաքսային միության միասնական մաքսային դրույքաչափերը վերանայվեն ու այնտեղ հաշվի առնվի նաև Հայաստանի շահը:
«Սիվիլնեթ»-ի տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանի խոսքով, մուտք գործելով Մաքսային միություն, Հայաստանը, միևնույն է, ոչինչ չի ստանում, քանի որ, ԱՊՀ երկրների հետ Հայաստանն արդեն աշխատում է ազատ տնտեսական գոտու շրջանակներում, այսինքն՝ «զրո» դրույքաչափերով:
«Իսկ Մաքսային միությունն իրենից ի՞նչ է ներկայացնում: Ներկայացնում է ապրանքների ազատ տեղաշարժ: Շատ պարզ ասած՝ եթե Ռուսաստանի տնտեսվարողը Վլադիվոստոկից ցանկանում է ապրանք ձեռք բերել Եվրոպայից, ինքը անցնում է Բելառուսի սահմանը, կատարում է մաքսազերծումը, և ապրանքը մինչև Վլադիվոստոկ գնում է առանց խոչընդոտ: Հայաստանի դեպքում դա հնարավոր չի լինի իրականացնել, որովհետև մենք ունենք տարանցիկ երկիր՝ Վրաստան, և միևնույն է մաքսային այդ վարչարարության հետ պետք է մենք առերեսվենք: Այսինքն՝ ապրանքների ազատ տեղաշարժ մենք, միևնույն է, այդ Մաքսային միությանն անդամակցելիս չենք ստանա», - պարզաբանեց Չատինյանը:
Նա ընդգծեց, որ Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշման հիմքում պետք է տեսնել «բոլորիս հայտնի Ռուսաստանի քաղաքականությունը»․ - «Մոսկվան չէր վարանի և ուղղակի կփակեր ռուսական շուկան հայկական շատ ապրանքների համար»: