ԴԱՀԿ ծառայության նախկին պետը շարունակում է պնդել, թե օֆշորային սկանդալը, որում հայտնվել էր իր անունը, շոու էր, որը վերջացած է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ դրամական ու նյութական խոստումներով երեկ քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։
«Ծառուկյան դաշինքն» այսօրվա հանրահավաքները սկսեց Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքից:
Մյասնիկյան հրապարակում 2008թ. մարտի 1-ին զոհվածների հիշատակին ծաղիկներ խոնարհող ընդդիմադիրներն այսօր միաբերան պնդում էին, որ տասը սպանությունների բացահայտումն անհնար կլինի, քանի դեռ երկրում տեղի չի ունեցել իշխանափոխություն։
«Աշխարհին պտի ցույց տանք, որ մենք ազնիվ, մաքուր ընտրություն պտի անենք», - ասում է գեներալ Սեյրան Սարոյանը:
ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը վերջին օրերին սահմանային սրացումները պայմանավորում է Ադրբեջանի ներքաղաքական զարգացումներով:
13 պետություններից Հայաստան են ժամանել 14 փորձագետներ և 28 երկարաժամկետ դիտորդներ: Ակնկալվում է, որ կարճաժամկետ առաքելությամբ Հայաստան կժամանեն ևս 250 դիտորդներ:
Ուրբաթ երեկոյան ձերբակալված Արա Օսկանյանը, նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանի փոխանցմամբ, այսօր ստորագրությամբ ազատ է արձակվել:
ԵԿՄ համագումարում կազմակերպության նախագահի պաշտոնում վերընտրված Մանվել Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց, որ երկրապահներն ակտիվորեն ներգրավվելու են ընտրական գործընթացում և աջակցելու են Սերժ Սարգսյանին։ «Համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում՝ կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, և որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրի մեր ժողովուրդը»,- ասաց գեներալ-լեյտենանտը:
«Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական է»,- հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ ձերբակալման նպատակն «իրենց դաշինիքը վարկաբեկելն է»։
Արթուր Բաղդասարյանն, այդուհանդերձ, քննադատում է գործող իշխանությանը՝ հնչեցնելով «կոռուպցիայի, անարդյունավետ ծախսերի ու միլիոնավոր դոլարների յուրացման» հետ կապված մեղադրանքներ։
Իշխող Հանրապետականի հետ 2 անգամ կոալիցիա կազմած, իսկ անցած տարի քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրած Դաշնակցությունը վստահ է՝ իշխանության հետ համագործակցությունը կուսակցության վարկանիշի վրա էականորեն չի ազդել։
Գեներալ Մանվել Գրիգորյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, Էրեբունու նախկին թաղապետ, պատգամավոր Մհեր Սեդրակյանն ու քրեական պատմությունների հետ կապվող մի շարք այլ կարկառուն հանրապետականներ չեն առաջադրվելու կուսակցության տարածքային ցուցակներում, որոնք առավել հայտնի են որպես «ռեյտինգային»:
Դիմումը կընդունվի, եթե նա 15 օրվա ընթացքում հետ չվերցնի այն:
Բեռնել ավելին