Շիրմա Օրանը սկզբում առաջադրել է իր թեկնածությունը Լիոնի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար, ապա` հանել այն Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջով ճնշումների ներքո:
Բնութագրելով դատարանի վճիռը որպես «ամոթալի», Շիրմա Օրանը հայտարարել է, թե բողոքարկելու է այն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Ֆրանսիան այժմ մի նոր նախաձեռնություն է պատրաստում` Գերագույն դատարանի կազմում կգործի մասնագիտացված առանձին դատարան, որը կզբաղվի միայն մարդկության դեմ գործած հանցանքներին, ցեղասպանություններին առնչվող գործերի քննությամբ, - ֆրանսիական Le Mond-ի տեղեկացմամբ` այդ լուրը թերթին են փոխանցել Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշներն ու արդարադատության նախարար Միշել Ալյո Մարին:
Նախարարները նշել են, որ Գերագույն դատարանի կազմում այդ հատուկ ճյուղի ստեղծումը նախատեսված է իրավական համակարգի վերաբերյալ ավելի ընդհանուր օրենքի նախագծով, որը խորհրդարանի կողմից քննարկվելու է 2010 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում:
Ըստ Քուշների եւ Ալյո Մարիի, այդպիսի օրենքի ընդունումը նպատակ ունի արժեւորել միջազգային իրավունքի սկզբունքները ազգային իրավական համակարգում` հարգելով 1998 թվականի Հռոմի համաձայնագիրը:
Նշելով, որ մարդկությունը իրավունք ունի պաշտպանվել ընդդեմ մոռացության, նախարարները ընդգծել են, թե այն անձինք, որոնց հանդեպ կարելի է կասկած տածել ցեղասպանություն կատարած լինելու, պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մեջ, պետք է դատվեն: «Միայն արդարադատությունն է, որ թույլ կտա երեւան հանել ճշմարտությունը», - հավելել են Ֆրանսիայի արտաքին գործերի եւ արդարադատության նախարարները: