Ֆրանսիայի նախագահը, հոկտեմբերի 15-ին հայազգի գործչին շտապ կանչելով Ելիսեյան պալատ, դժգոհություն էր արտահայտել այն կապակցությամբ, թե իբր Դեւեջյանը ցանկացել է խանգարել իր որդու ընտրությունը UMP («Ժողովրդական շարժում միություն») իշխող կուսակցության ներքին ընտրություններում: Պատրիկ Դեւեջյանը հերքել է իր պատասխանատվությունը այդ հարցում, Սարկոզին չի հավատացել նրան եւ շատ դժգոհ խոսել է մի «անակնկալի» մասին, որ ֆրանսահայ գործիչը հայտնաբերելու էր շուտով: Այդ անակնկալը այն էր, որ Սարկոզին գործադրել է իր ազդեցությունը իր մտերիմ մի շարք պատգամավորների վրա եւ Ելիսեյան պալատից արված հեռախոսազանգերով միջամտել է` խափանելու համար Պատրիկ Դեւեջյանի վերընտրությունը Օ-դը-Սենի UMP կուսակցության համադաշնակցության նախագահությունում:
Այս ամենը Դեւեջյանը ամենայն մանրամասնություններով պատմել է Le Monde օրաթերթի նոյեմբերի 20-ի համարում լույս տեսած հարցազրույցում:
Երկուշաբթի օրը հայազգի գործիչը նույնը կրկնել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում: Նա ասել է նաեւ, թե իր եւ իր 30 տարվա բարեկամ Նիկոլա Սարկոզիի միջեւ այժմ կանգնած է Ֆրանսիայի նախագահի որդին` Ժան Սարկոզին: Վերջինս այժմ Նյոյիի բարեկեցիկ արվարձանի գլխավոր խորհրդականն է եւ UMP-ի կուսակցական խմբի նահանգային ժողովի նախագահը: Նա նպատակ ունի մի օր գրավել Օ-դը-Սենի գլխավոր խորհրդի նախագահի պաշտոնը, որը այժմ շարունակում է զբաղեցնել Պատրիկ Դեւեջյանը:
Ֆրանսահայ գործիչը վստահություն է հայտնել, որ եթե Նիկոլա Սարկոզին ցանկանա իրեն հեռացնել տալ նաեւ այդ պաշտոնից, ապա դա նրան նույնպես կհաջողվի` նույն միջոցների գործադրությամբ: