«Պետք է քրեական գործ հարուցեին, և դատախազությունը պետք է իր գործառույթները սկսեր», - համոզված է «Ոտքի՛, Հայաստան»-ի ներկայացուցիչը:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, իրավապահ մարմինները դիտավորյալ անգործություն են ցուցաբերում:
Տնտեսական մեկնաբանը «ցնցող» որակեց վարչապետի՝ 4.5 տոկոս տնտեսական աճ գրանցելու մասին հայտարարությունը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց թիվը նվազել է մոտ չորս տոկոսով։
Նույն տարածքի համար տարբեր ժամանակներում պատկան գերատեսչությունները երկու հարևաններին էլ սեփականության իրավունք են տվել։
Նախաձեռնությունը կարծում է՝ Սահմանադրության նախագիծը պարզապես սահմանում է, որ Հանրապետականը միշտ պետք է իշխի Հայաստանում։
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկ հրապարակած ապագա Սահմանադրության 1-7 գլուխների նախագծում արմատական փոփոխություններ է առաջարկում երկրի կառավարման համակարգում:
Օրերս Վիեննայից վերադարձել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները։
Կառավարությունն այսօր ընդունեց 2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որում անդրադարձ կա նաև 2015-ի ցուցանիշներին:
Երկու ամիս առաջ Գորիսում Սյունիքի մարզպետի որդու ու մերձավորների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանը վիրահատությունից հետո վերադարձել է Հայաստան։
«Լոթ», «Չեխական ավիաուղիներ», «Էթիհադ». սրանք այն խոշոր ավիաուղիներն են, որ վերջին ամիսներին հայտնել են դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու մասին։
Գևորգ Կոստանյանը, սակայն, այսօր այսպես էլ չպարզաբանեց՝ արդյո՞ք ճիշտ քրեական գնահատական է տրվել Տիգրան Խաչատրյանին վկայի կարգավիճակով ներգրավելուն։
Երեկ Հայաստանի ոստիկանապետն ասաց. - «Կիվիրյաններ են շահում, սեֆիլյաններ են շահում․․․ տեսնում են մարդիկ հավաքված՝ լույսով մարդիկ, խառնեցին, խառնեցին, ձեր մեջ էլ գցեցին տարակուսանք»:
Վլադիմիր Գասպարյանը այսօր բացեց փակագծերը, թե ում է ակնարկում ոստիկանությունը, երբ հիշատակում են, թե ինչ-ինչ քաղաքական ուժեր, կազմակերպություններ և անհատներ փորձում են սեփական նկատառումներով օգտագործել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ալիքը:
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը վստահեցնում է, թե դա տարածված պրակտիկա է ամբողջ աշխարհում։
Տարիներ շարունակ արտասահմանում ցուցադրվող նկարչի կտավներից վեցը մինչև սեպտեմբեր կլինեն Երևանում՝ Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։
Արմեն Հարությունյանը կստանձնի նոր պաշտոնը միայն, եթե նրա թեկնածությունը քվեարկությամբ հաստատվի հունիսի 22-26-ը կայանալիք Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ընթացքում:
Խորհրդարանի օրակարգում է հերթական վարկային համաձայնագիրը՝ 52 միլիոն դոլար՝ էլեկտրահաղորդման ցանցի բարելավման համար։
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ին։
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը համոզված է՝ իշխանությունները ոչ թե փորձում են կարգուկանոն սահմանել, այլ թալանում են վարորդներին։
Բեռնել ավելին