Հանրապետական կուսակցության ղեկավար անդամները չեն կիսում պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակետը, թե գարնանը Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության պատճառը սահմանադրական փոփոխություններին էին և պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախագահի աթոռից վարչապետի աթոռին անցնելը:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումից հետո «Ազատությունը» զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2008֊ի մարտի 1-2֊ի իրադարձությունների զոհերից 9֊ի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանի հետ։
Համաշխարհային բանկը փոխել է Հայաստանի դասակարգումը՝ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների խմբից տեղափոխելով միջինից բարձր եկամտային խումբ, պարզաբանում է առաջին փոխվարչապետը:
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը դիտարկում են Փաշինյան- Թրամփ հանդիպման հնարավորությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, սակայն, ինչպես հայտնում է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ 2 երկրների առաջնորդները ծանրաբեռնված օրակարգ են ունենալու Նյու Յորքում, ինչը բարդացնում է այդ հանդիպման հնարավորությունը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի հստակեցնում՝ Հայաստանը մասնակցելու է թե ոչ Վրաստանում օգոստոսի 1-15-ը անցկացվող բազմազգ զորավարժություններին, չնայած Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում Հայաստանը 13 մասնակից երկրների շարքում է։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է ներկայացրել, այդ մասին նա աշխատանքային օրվա ավարտից հետո հայտնեց քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի դասակարգման խումբը՝ միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների խմբից տեղափոխելով միջինից բարձր եկամտային խումբ, որտեղ Հայաստանից բացի ևս 5 տասնյակ երկրներ են, այդ թվում՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, ինչպես նաև Չինաստանը, Բրազիլիան, Թուրքիան և Սերբիան։
Մինչ ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» և «Ելք» խմբակցությունները կասկածներ են հայտնում, որ Տարոն Մարգարյանը վերջին օրերին աշխատանքի չի ներկայանում, քաղաքապետարանի լրատվության վարչությունից փոխանցում են՝ քաղաքապետն աշխատանքի գալիս է։
Հայաստանում իշխանափոխությունից և Թուրքիայում երեկ կայացած ընտրություններից հետո քաղաքագետները տեղաշարժ չեն ակնկալում հայ-թուրքական հարաբերություններում։
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումները, բոլոր խմբակցությունները կողմ քվեարկեցին դրան, բացառությամբ ՀՅԴ-ի։
Ազգային ժողովում այսօր Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու քննարկումից հետո գրեթե բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին՝ կողմ են քվեարկելու նախագծին, տեսակետ չհայտնեց միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը։
Նոր Կառավարության անդամները ավելի համեստ ֆինանսական միջոցներ ունեն, քան նախորդ կաբինետի անդամները:
Հայաստանի վարչապետի և արտգործնախարարի՝ Մինսկի խմբի համանախագահների հետ երեկ և այսօր տեղի ունեցած հանդիպումներում Ղարաբաղը բանակցային կողմ դիտարկելու թեմային անդրադարձ եղել է, թեև տարածված պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին ոչինչ նշված չէր, այս մասին հայտնի դարձավ այսօր Ազգային ժողովում Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանի և արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հարցուպատասխանից:
Բեռնել ավելին