Մատչելիության հղումներ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 40 մլն խմ հավելյալ ջրառի օրինագիծը


Ազգային ժողովը ձայների 80 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Օրենքը նախատեսում է 170 մլն խմ ջրառից բացի Սևանից ևս 40 մլն խմ հավելյալ ջրառ իրականացնել:

Բնապահպանության նախարարությունը, ի դեպ, բացասական եզրակացություն է տվել նախագծին:

Երեկ ԱԺ քննարկմանը զուգահեռ, խորհրդարանի շենքի առջև ցույց էին անում բնապահպանները՝ պահանջելով հավանություն չտալ Սևանից հավելյալ ջրառին։

Նշենք, որ Ազգային ժողովը երեկ ձայների 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG