Ուկրաինական ու ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններ են ընթանում, բայց կոնկրետ արդյունքnեր դեռևս չեն նշմարվում։
Պատերազմական ընդհանուր իրավիճակը մնում է գրեթե նույնը, մեծ տեղաշարժեր, դիրքային էական փոփոխություններ չկան։ Արևելքում ռուսական ուժերը դանդաղ առաջ են շարժվել։
Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Սաքին, նշելով, որ հեռախոսազրույցը տեղի է ունենալու ուրբաթ օրը՝ մարտի 18-ին։
Փետրվարի 24-ից մարտի 16-ը Ուկրաինայի սահմաններից դուրս է եկել 3 միլիոն 169 հազար 897 մարդ։
Չավուշօղլուն ասել է, որ երկու երկրներ կատարած այցերի արդյունքները մեծացրել են կրակը դադարեցնելու հույսերը։
Նա ասել է, թե մի շարք հարցեր համաձայնեցնելու համար հավանաբար կարիք կա, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հանդիպում ունենան։
Օլաֆ Շոլցը կրկնել է, որ ՆԱՏՕ-ն չի միջամտի պատերազմին։
Տվյալները վերաբերում են մարտի 10-16-ը տոմսերի որոնմանն ու ամրագրմանը, որոնց թռիչքները նախատեսված են առաջիկա չորս շաբաթների ընթացքում։
Հաագայի միջազգային դատարանը բավարարել էր Ուկրաինայի հայցը և երեկ հրապարակված որոշմամբ պահանջել, որ Ռուսաստանը անհապաղ դադարեցնի պատերազմը։
Անն Իդալգոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներխուժումը Ուկրաինա հակասում է օլիմպիական ոգուն։
Աբրամովիչը 2003 թվականին «Չելսին» գնել էր 140 միլիոն ֆունտով։ Նա հիմա վաճառքի է հանել ֆուտբոլային ակումբը` ակնկալելով 3 միլիարդ ֆունտի գործարք։
Superjet-100-ով, որովհետև Ռուսաստանում շահագործվող օտարերկրյա ընկերություններից վարձակալված Airbus, Boeing և այլ տեսակի օդանավերը դրսում կարող են կալանքի վերցվել՝ Ռուսաստանի հանդեպ սահմանված պատժամիջոցների պատճառով։
Դատավճռից հետո նա լրագրողներին ասել է, որ իրեն 14 ժամ հարցաքննել են, իրավաբանական օգնություն և կապ չի ունեցել։
Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանն ու Տաջիկստանը։
Նախօրեին «Аэрофлот»-ը վերականգնել է դեպի Բիշքեկ և Օշ ավիաչվերթները։
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Զելենսկին կրկին զենք է խնդրել, մասնավորպես ռազմական օդանավեր` Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար, ասելով, որ բոլորը գիտեն, թե Ուկրաինան ինչ տեսակի սպառազինությունների և պաշտպանական ինչ միջոցների կարիք ունի։
Նա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նաև կշատմբել է Եվրամիությանը անդամակցելու դիմումը միաձնյա ստորագրելու համար։
Բեռնել ավելին