Մատչելիության հղումներ

Զելենսկին համապարփակ խաղաղության բանակցությունների կոչ է արել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօրվա իր ուղերձում համապարփակ խաղաղության բանակցությունների կոչ է արել Մոսկվային, նշելով, որ հակառակ դեպքում Ռուսաստանից սերունդներ են պահանջվելու պատերազմում կրած վնասները վերականգնելու համար։

Նա ասել է, որ Ուկրաինան միշտ խաղաղ լուծումներ է առաջարկել և ցանկանում է բովանդակալից ու անկեղծ բանակցություններ խաղաղության և անվտանգության համար՝ առանց հապաղելու։

«Ցանկանում եմ, որ բոլորը լսեն, հատկապես Մոսկվայում։ Եկել է հանդիպման ժամանակը, խոսելու ժամանակը»,- ասել է Զելենսկին շաբաթ առավոտյան հրապարակած տեսaուղերձում։

Ուկրաինական ու ռուսական պատվիրակությունների միջև բանակցություններ են ընթանում, բայց կոնկրետ արդյունքnեր դեռևս չեն նշմարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG