Մատչելիության հղումներ

Ըստ Պուտինի՝ ուկրաինական կողմը լուրջ տրամադրվածություն չի ցուցաբերում իրավիճակի կարգավորման համար


Մարտի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և նրան ասել է, որ ուկրաինական կողմը լուրջ տրամադրվածություն չի ցուցաբերում իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար։

«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների ընթացող բանակցությունների սկզբունքային գնահատականները՝ համաձայնությունների մշակման վերաբերյալ, հաշվի առնելով ռուսական կողմի հայտնի պահանջները։ Միաժամանակ նշվել է, որ Կիևը լուրջ վերաբերմունք չի ցուցաբերում փոխադարձ ընդունելի հանգուցալուծում գտնելու համար»,- նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG