Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) դուրս է գալիս քաղաքական կոալիցիայից, դառնում է ընդդիմություն, հրաժարվում է պաշտոններից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամներ՝ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու Հանրապետական խմբակցությունից Գրիգորի Մարգարյանը չեն մասնակցի Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանին, որը մեկնարկելու է երկուշաբթի օրը:
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հաստատեց տեղեկությունները, որ երեկ երեկոյան ոստիկանություն բերման են ենթարկվել Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Սարգսյանի եւ Աշոտ Աղաբաբյանի թիկնապահները:
Ընդդիմության ներկայացուցիչները հակասահմանադրական են որակում Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցի այն դրույթը, ըստ որի քվեարկության իրավունք ունեն նաեւ մայրաքաղաքի որեւէ համայնքում առնվազն 1 տարվա հաշվառում չունեցող անձինք: