Ընդդիմության ներկայացուցիչները հակասահմանադրական եւ հակաօրինական են որակում Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակացույցում ամրագրված այն դրույթը, ըստ որի առաջիկա ընտրություններում քվեարկության իրավունք ունեն նաեւ մայրաքաղաքի որեւէ համայնքում առնվազն 1 տարվա հաշվառում չունեցող անձինք:
Ըստ ժամանակացույցի 10-րդ հոդվածի, Երեւանում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրության օրից 21 օր առաջ կարող են ընտրացուցակներում ընդգրկվելու հայտ ներկայացնել համայնքի ղեկավարին, կամ 15 օր առաջ դիմել լիազոր մարմնին, ստանալ հաշվառում եւ ընտրության օրը քվեարկել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ներկայացնող Պատվական Հովակիմյանը, ինչպես նաեւ ավագանու թեկնածուներ Արտակ Զեյնալյանը եւ Ռուբեն Թորոսյանը, իրենց հայցին մերժում ստանալով Վարչական դատարանում, ապրիլի 16-ին ՀԱԿ-ի անունից դիմել են Սահմանադրական դատարան:
«Մենք գտնում ենք, որ հաշվառում չունեցող քաղաքացիները, Երեւանի ավագանու ընտրությանը մասնակցելով, խախտում են Երեւանի բնակչի՝ Երեւանի հաշվառում ունեցող քաղաքացու իրավունքները», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը իրենց քայլը մեկնաբանեց Պատվական Հովակիմյանը։
Ընդդիմադիրների հիմնավորմամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամանակացույցի տվյալ դրույթն ու պարզաբանումները հակասում են Ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ըստ որի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն համապատասխան համայնքում առնվազն 1 տարվա հաշվառում ունեցողները, եւ հիշատակված չէ ընտրություններից օրեր առաջ հաշվառվելու հնարավորությունը: Նրանք պնդում են, որ հակասություն կա նաեւ Ընտրական օրենսգրքի 2-րդ եւ 10-րդ հոդվածների միջեւ, ինչը իշխող կուսակցությանը առաջիկա ընտրություններում կեղծիքներ իրականացնելու լայն հնարավորություններ կարող է տալ։
«Այսինքն, հենց այսօրվանից սկսած կարող են արդեն բերել մարդկային խմբեր` 50 հազար մարդ մի տեղից բերել, ասել` եկեք ընտրեք պարոն Բեգլարյանին», - նշեց Ռուբեն Թորոսյանը:
Նույն մտահոգությամբ առաջիկա օրերին դատարան, այնուհետեւ նաեւ Սահմանադրական դատարան դիմելու մտադրություն ունի նաեւ քաղաքապետի թեկնածու, Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը։
«Ուզում են խախտել, իրենց համար ստեղծում են բարենպաստ պայմաններ։ Պատկերացրեք, որ տեղեկանքը տալիս է թաղապետը, կամ թաղի անձնագրային բաժինը։ Դա ենթադրում է, որ Հանրապետական կուսակցությունը օգտագործում է իր վարչական ռեսուրսը ամբողջովին եւ ոչ ի նպաստ ժողովրդին», - հայտարարեց Տիգրան Կարապետյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անհիմն համարեց ընդդիմադիրների հայտարարությունները:
«Ընդամենը մի քանի ամիս առաջ մենք Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անցկացրեցինք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այդ ընտրությունների ժամանակ ցուցակները կազմելիս ոչ մեկի մոտ նման հարցեր չի առաջացել, որ հիմա, չգիտես ինչու, վեր են հանում որոշ թեկնածու կուսակցությունների կամ դաշինքների ներկայացուցիչներ: Օրենսդրական դաշտը նույնն է, ոչինչ չի փոխվել: Այն ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրելու իրավունքը», - մեկնաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:
Հարցին, թե արդյո՞ք ստեղծված իրավիճակը հնարավորություն չի ընձեռի ընտրությունների նախօրեին ուռճացնել ընտրացուցակները կամ համապատասխան տեղեկանքները ապօրինի կերպով ձեւակերպել եւ մարզերից մարդկանց խմբեր տեղափոխել քվեարկելու, Գարեգին Ազարյանը պատասխանեց, որ ինքը «միթեներով» չի խոսում եւ աշխատում է օրենսդրական նորմերի, փաստերի ու փաստաթղթերի հետ:
Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակում ընդգրկված ավագանու թեկնածուները այսօր նաեւ հայտարարեցին, որ ընտրախախտումներն արդեն իսկ սկսվել են, օգտագործվում են իշխանական եւ վարչական լծակները, իսկ իշխող 3 կուսակցությունները, իրենց բնորոշմամբ, «ապօրինի շտաբներ են բացում»:
Պատվական Հովակիմյանը հրապարակեց այսպես կոչված «100 տոկոսանոց ցուցակների» նմուշներ, որոնք, ընդդիմադիրների վկայությամբ, կազմվում են կրթական հիմնարկներում, զորամասերում` Հանրապետական կուսակցության թեկնածու Գագիկ Բեգլարյանին սատարելու նպատակով։ Ըստ ընդդիմադիրների, քարոզչություն են իրականացնում նաեւ հայաստանյան հեռուստաընկերությունների մեծ մասը։
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմության դիտարկումները «անհարկի» որակեց։
Անդրադառնալով Գագիկ Բեգլարյանի աշխատանքի լուսաբանմանը՝ Շարմազանովը նշեց. - « Ընդդիմադիր գործիչներն ու մեր հասարակությունը շատ լավ պետք Է գիտակցեն, որ քաղաքապետն ունի լիազորություններ, կա գործող քաղաքապետ եւ քաղաքապետարանի աշխատակազմ, որը պետք է իրականացնի օրենքով սահմանված իր լիազորությունները, եւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի կարող ոտքը ոտքին գցել, սպասել մայիսի 31-ին ինչ պետք է լինի եւ այս երկու ամսվա ընթացքում գործ չանել»: