«Հակառակ պարագայում մենք հարկադրված կլինենք իշխանությունների հետ խոսել այլ լեզվով», - հայտարարեց ՀԱԿ առաջնորդը։
«Հանրահավաքը հստակեցման, զուլալման կարեւորագույն հանգրվան է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՀԱԿ-ի խոսնակը:
Զեկուցագրում դեսպանը պատմում է իր եւ Տեր-Պետրոսյանի հանդիպման մասին:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը անհիմն է համարում Wikileaks կայքում հրապարակված պնդումներն այն մասին, որ 2008-ի նախագահական ընտրություններում պետք է անցկացվեր երկրորդ փուլ։
Բժիշկը հերքում է երեխայի ծնողները պնդումները, թե իր անտարբերության պատճառով էր երեխան հայտնվել ծայրահեղ ծանր վիճակում:
Խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով օգոստոսի 9-ից բանտում գտնվող ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպանական կողմը բողոք է ներկայացրել Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` պահանջելով վերսկսել Տիգրանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իշխանական պատվիրակության անդամն ասաց, թե ընդդիմադիր ակտիվիստի անազատության մեջ գտնվելը չէ երկխոսության առկախման իրական պատճառը:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով, իշխանությունները փորձում են խուսափել արտահերթ ընտրությունների հարցի քննարկումից։
Ըստ նրա՝ եթե Հայ ազգային կոնգրեսը չվերադառնա բանակցությունների, ապա «լուսանցքից դուրս կմղվի»։
Նա կասկածվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ։
«Մարտի 1»-ի նախկին հանձնաժողովի ղեկավարը չի բացառում, որ զոհերի մահվան հանգամանքների մասին ողջ ճշմարտությունը «հազիվ թե երբեւիցե բացահայտվի»:
«Ոչ նահանջի հետքայլ կա, ոչ էլ առաջ գնալու քայլ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վերլուծաբանը:
Հանդեսը բացվում է Աբխազիայում այսօր ընթացող նախագահական ընտրություններին վերաբերող նյութով: Այնուհետեւ անդրադարձ է կատարվում Ադրբեջանում շարունակվող դատավարություններին ապրիլյան ցույցերի մասնակիցների նկատմամբ: Վերջին հատվածը նվիրված է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում ֆրանսիացի դիվանագետ Ֆիլիպ Լեֆորտի նշանակմանը:
Բաքվի կենտրոնում գտնվող «Խաղաղության եւ Ժողովրդավարության» ինստիտուտի շենքը քանդելու գործով բողոքը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ուղարկելուց առաջ իրավապաշտպան այս կազմակերպության փաստաբաններն ուսումնասիրում են Երեւանի օտարված տարածքների նախադեպը։
Հանդեսը բացում է անդրադարձը Լիբիայում այս օրերին տեղի ունեցող բուռն իրադարձություններին, որոնք կարծես մոտենում են հանգուցալուծմանը:
Ռուսաստանցիների գրեթե 40 տոկոսը 1991-ի օգոստոսյան հեղաշրջման փորձը համարում է ողբերգական իրադարձություն, որն աղետալի հետեւանքներ է ունեցել թե՛ պետության, եւ թե՛ ժողովրդի համար:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ-ի 20-նամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեից պահանջում է ներողություն խնդրել Թուրքիայի տարածքում գործող քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ «կեղծ» պնդումների համար:
Ադրբեջանը չի արձագանքել ՀՀ գլխավոր դատախազի եւ ԱՊՀ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի միջնորդություններին:
Երկօրյա հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Բեռնել ավելին