«Լեւոն Տեր Պետրոսյանն ապացուցեց, որ պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական հայացքները` հանուն անձնական քաղաքական շահի եւ անկասկած կրկին այդպես կվարվեր, եթե համոզված լիներ, որ դա իրեն կօգնի թուլացնել նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը», - եզրակացրել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը` 2008 թվականի նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ի պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրության մեջ:
Ըստ Wikileaks-ում հրապարակված այս գաղտնի հաղորդագրության` Յովանովիչին նման եզրակացության հիմք տվել են ՀԱԿ-ի 2008 թվականի հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշ հայտարարությունների եւ նոյեմբերի 4-ին իր հետ հանդիպման ժամանակ ընդդիմադիր առաջնորդի պարզաբանումների միջեւ առկա հակասությունները:
Հոկտեմբերի 17-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահը հայտարարել էր զանգվածային միջոցառումները ժամանակավորապես դադարեցնելու մասին` պատճառաբանելով, որ Հայաստանի իշխանությունների վրա ղարաբաղյան կարգավորման հարցում աննախադեպ արտաքին ճնշումներ կան, եւ դադարեցնելով իրենց ակտիվությունը, ընդդիմությունը ընդամենը նպատակ է հետապնդում իշխանություններին զերծ պահել անհարկի զիջումներից, որպեսզի արեւմուտքը` ԱՄՆ-ը եւ Թուրքիան օգտվելով «Սերժ Սարգսյանի լեգիտիմության պակասից` Ղարաբաղի հարցում Հայաստանին անհարկի զիջումներ չպարտադրեն»:
Wikileaks-ի հրապարակած փաստաթղթի համաձայն` Յովանովիչին անհանգստացրել է ԱՄՆ-ի հասցեին ընդդիմադիր առաջնորդի հնչեցրած քննադատությունը, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ամերիկյան քաղաքականությունը «անբարոյական լույսի ներքո» ներկայացնելը:
«Նոյեմբերի 4-ին դեսպան Յովանովիչը ծանոթության նպատակով այցելեց Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր հոկտեմբերի 20-ին, բայց դեսպանը հետաձգել էր այն` դրանով իր դժգոհությունն արտահայտելով հոկտեմբերի 17-ի հանրահավաքում ԼՏՊ-ի շեշտադրումների առնչությամբ», - ընդգծված է հաղորդագրության մեջ:
Ըստ փաստաթղթի` հանդիպման ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ-ին կոչ է արել նախաձեռնություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման հարցում` օգտագործելով ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված պահը: Տեր-Պետրոսյանը անհրաժեշտ է համարել փաստաթղթի ստորագրումը մինչ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի պաշտոնավարման ավարտը: Նա նաեւ Ղարաբաղյան կարգավորումը համարել է Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները կարգավորելու բանալին:
«Դեսպանի հետ զրույցում Տեր-Պետրոսյանն ասել է, որ իր հռետորաբանությունը նպատակ է ունեցել լոկ մեղմել իր գլխավորած ընդդիմադիր շարժման ծայրահեղական տարրերին, նրանց ներկայացնել հանրահավաքային ակտիվությունը դադարեցնելու իր որոշման համար կենսունակ հիմնավորում: Ընդդիմության առաջնորդն ասել է, որ «այլ ելք չի ունեցել մարդկանց փողոցներից իրենց տները վերադարձնելու համար»: Տեր-Պետրոսյանը իր քայլը համարել է խրախուսանքի արժանի, քանի որ դրանով նաեւ Հայաստանի իշխանություններին Ղարաբաղյան կարգավորման վրա կենտրոնանալու ժամանակ է տվել», - ասվում է գաղտնի փաստաթղթում:
Այս պնդումներին ի պատասխան` Մարի Յովանովիչը նշել է, որ նույնիսկ եթե այդ հռետորաբանությունը նպատակ է ունեցել գոհացնել ընդդիմության կողմնակիցներին, «նման հռետորաբանության հետ կապված խնդիրն այն է, որ ԱՄՆ-ը հնարավորություն չունի իմանալ, թե ի՞նչ է իրականում մտածում Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ որ ԱՄՆ-ին անբարոյական լույսի ներքո ներկայացնելը Ղարաբաղյան հակամարտության խնդրի առնչությամբ, ազնիվ չէ` անկախ դրա շարժառիթներից»: Խրախուսելով հանդերձ Տեր-Պետրոսյանի աջակցությունը Սարգսյանի` խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, դեսպանն ասել է, որ իր համար անընդունելի է «Սարգսյանի դեմ քաղաքական միավորներ հավաքելու նպատակով նրա կողմից հանրությանը ներկայացվող ԱՄՆ-ի կեղծ պատկերը»:
«Մեր տպավորություններով, Լեւոն Տեր-Պետրոսյանը անկեղծ չէր այն պնդումներում, թե իր անազնիվ հռետորաբանությունը եւ մանեւրները նպատակ ունեն բողոքի ակցիաների մասնակիցներին հեռու պահել փողոց դուրս գալուց` Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի եւ Թուրքիայի հարցերով հնարավոր լավագույն համաձայնությունը կնքելու համար մանեւրելու ավելի մեծ տեղ թողնելու նպատակով», - իր եզրակացության մեջ գրել է ԱՄՆ-ի դեսպանը` հավելելով. - «Մեր կարծիքով` Տեր-Պետրոսյանը տեսավ, որ հանրահավաքներին աջակցությունը ամիս առ ամիս նվազում է, եւ հարկադրված էր դեմքը փրկելու տակտիկա գտնել: Ամիսներ շարունակ մարտնչող մերժողականության ռազմավարությունից հետո ձեռնունայն մնալով` ԼՏՊ-ն նախընտրեց պարուրվել ազգայնականության թիկնոցով եւ մոգոնեց գերտերությունների մեքենայությունների մասին դավադրության տեսություն` իր քաղաքական նահանջը քողարկելու համար: Հանրահավաքում նրա ելույթը քաղաքական մանիպուլյացիայի արտահայտություն էր եւ հակասում էր Թուրքիայի եւ Լեռնային Ղարաբաղի հարցերում տարիներ շարունակ նրա վարած պրագմատիկ քաղաքականությանը»:
«Խնդրի վերաբերյալ նրա իրական դիրքորոշումը թերեւս դրսեւորվում է դեսպանի հետ առանձնազրույցում արտահայտված տեսակետներում», - նշել է Յովանովիչը` եզրափակելով. - «Թեեւ մենք կարող ենք ենթադրել, որ ԼՏՊ-ն կվարվեր նույնքան վատ, ինչպես գործող իշխանություններն են վարվում, եթե ինքը լիներ իշխանության գլուխ (եւ անկասկած այդպես էլ վարվել է իր պաշտոնավարման շրջանում), փաստ է, որ իշխող ռեժիմն է այս տարի ոտնահարել ընտրողների իրավունքները: Չնայած իրենց դրոշակակրի ազնվության պակասին` ԼՏՊ-ի աջակիցներն են, որ իրավազուրկ եւ անհաշտ են մնում ներկայիս կառավարության նկատմամբ»:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթի եւ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հնչեցված պնդումների միջեւ հակասություններ չկան: Մաս առ մաս չմեկնաբանելով Wikileaks-ի շեշտադրումները` Զուրաբյանն ասաց, որ հանդիպման ժամանակ ծավալված զրույցում հնչեցվել են նույն մտահոգությունները, որոնք ՀԱԿ-ը մշտապես բարձրաձայնել է:
Զուրաբյանը հերքեց ընդդիմադիր շարժման ծայրահեղական տարրերին հանդարտեցնելու նպատակով հանրահավաքում հակաամերիկյան հռետորաբանության մասին դեսպանի պնդումները` հայտարարելով, որ Յովանովիչի հետ զրույցին ինքը ներկա է եղել, եւ զրույցում Լեւոն Տեր-Պետրոսյանը նման բան չի հայտարարել:
«Նման բան չի եղել: Տեր-Պետրոսյանը երբեք նման բան չի ասել: Ես դա հերքում եմ, եւ Մարի Յովանովիչը ինքն իրեն հերքում է նույն զեկույցում` խոսելով Հայաստանի կառավարությանը Ղարաբաղի եւ Թուրքիայի հարցերով հնարավոր լավագույն համաձայնությունը կնքելու համար մանեւրելու ավելի մեծ տեղ թողնելու նպատակով բողոքի ակցիաների մասնակիցներին փողոց դուրս գալուց հեռու պահելու Տեր-Պետրոսյանի «անազնիվ» հռետորաբանության մասին», - ասաց Զուրաբյանը:
ՀԱԿ համակարգողը չբացառեց, որ գուցե թյուրիմացություն է եղել, եւ Յովանովիչը ընդդիմադիր այլ գործիչների հետ զրույցներից է նման մեջբերում արել: 2008-ի նոյեմբերին թվագրված այս զեկույցում ԱՄՆ-ի դեսպանի նման շեշտադրումները Զուրաբյանը պայմանավորեց ՀԱԿ-ի եւ ամերիկացի դիվանագետների միջեւ այդ տարվա սեպտեմբերից սկսված լարվածությամբ, ինչի առիթը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ առկա հակասություններն էին:
«Մենք էլ վրդովված էինք, որ ԱՄՆ-ը հանուն աշխարհաքաղաքական նպատակների կարող է աչք փակել ժողովրդավարության ոտնահարման վրա: Բնականաբար, մենք վրդովված ենք եղել ԱՄՆ-ից, ԱՄՆ-ն էլ երեւի ունեցել է իր շարժառիթները վրդովված լինելու մեր դիրքորոշումից: Մեր մեջ, այո, բավական երկար ժամանակ, սկսած 2008-ի սեպտեմբերից եղել է լարվածություն: Քանի որ ԱՄՆ-ը լուրջ ինվեստիցիա էր դրել հայ-թուրքական հաշտեցման գործընթացի մեջ, նրանց համար պրոբլեմ էին մեր վերապահումները: ԱՄՆ-ը ՀԱԿ-ից պահանջում էր հայ-թուրքական արձանագրություններին անվերապահ աջակցություն, բայց մենք այդ աջակցությունը երբեք չենք տվել: Բայց պետք է նաեւ ասեմ, որ ժամանակի առումով երբ պարզվեցին, որ մեր գնահատականները ճիշտ էին, նույն Մարի Յովանովիչը սովորեց հարգել Լեւոն Տեր-Պետրոսյանին, երբ պարզվեց, որ Թուրքիան չի անջատելու հարցը ԼՂ խնդրից, որ Սերժ Սարգսյանն օգտագործում էր հայ-թուրքական գործընթացը ընդամենը քաղբանտարկյալներին պահելու, ընդդիմությանը ջախջախելու նպատակով», - ասաց Զուրաբյանը:
Անդրադառնալով «սեփական քաղաքական հայացքները հանուն անձնական քաղաքական շահի ուրանալու» Տեր-Պետրոսյանին հասցեագրված որակումներին, Զուրաբյանը ասաց. - «Ոչ միայն այդ պնդումները, այլ նաեւ զարմանալի են այն պնդումներ, երբ հայրենասիրություն են մեզ փորձում սովորեցնել արտասահմանից: Դա ծիծաղելի է, որովհետեւ մենք ցանկացած օտարերկրացուց ավելի լավ ենք հասկանում, թե ինչ է ազգային շահը»: