Ազգային ժողովի փոխնախագահ, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման խորհրդարանական նախկին հանձնաժողովը գլխավորած Սամվել Նիկոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Wikileaks կայքի գաղտնազերծած փաստաթղթում Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի նախկին հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի եզրահանգմանը, թե` «հազիվ թե երբեւիցե բացահայտվի մարտի 1-2-ի բախումների մասին ողջ ճշմարտությունը», ասաց. - «Եթե վերաբերում է մահվան հանգամանքներին, ապա միգուցե ճիշտ են իրենք»:
Համաձայնելով, որ մարտիմեկյան իրադարձությունների բացահայտմանը նոր թափ հաղորդելու` նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից ամիսներ անց էլ բացահայտման գործընթացում որեւէ էական տեղաշարժ չկա, Սամվել Նիկոյանը կարծիք հայտնեց, որ նախաքննական մարմինը հայտնվել է նույն իրավիճակում, որում իր գլխավորած հանձնաժողովն էր հայտնվել լուծարումից չորս ամիս առաջ:
«Այն ճանապարհը, որով գնաց նախաքննական մարմինը` դիմեց հանրությանը, հասարակությանը, մասնակիցներին, ցուցարարներին եւ որեւէ հավաստի տեղեկություն ուզեց, ես հասկացա, որ իրենք մտան նույն այն շրջապտույտի մեջ, ինչը ես մտա, որ ձեռքիս տակ եղած փաստաթղթերով անհնար էր որեւիցե լուրջ, հիմնավորված եզրահանգման գալ: Ցավոք սրտի, վերջին չորս ամիսը անցան ապարդյուն, այդ ուղղությամբ որեւէ ինֆորմացիա ես չկարողացա ստանալ: Երբ նախաքննական մարմինը նույն քայլը արեց, այնքան էլ մեծ ակնկալիքներ ես չունեցա, որովհետեւ այդ ճանապարհը ես անցել էի», - նշեց Նիկոյանը:
«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե ընդդիմությունը մահվան հանգամանքների չբացահայտումը պայմանավորում է ոչ թե անհնարինությամբ, այլ նախաքննական մարմնի անգործությամբ, Ազգային ժողովի փոխնախագահը պատասխանեց` «ընդդիմության գործը մեղադրելն է»:
Չցանկանալով մեկնաբանել, թե ինչո՞ւ Wikileaks-ը հենց հիմա գաղտնազերծեց Ջոզեֆ Փենինգթոնի 2008-ի դիտարկումները, Սամվել Նիկոյանը միաժամանակ կարծիք հայտնեց, որ` «իհարկե, ձեւակերպումները կարող է մի քիչ չափազանցված եւ կոշտ են, բայց դե, ամեն դեպքում, այն ժամանակվա մթնոլորտի արտահայտությունն էր դա»:
Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ներկա փուլում Wikileaks կայքի կողմից այս եւ Հայաստանի մասին այլ փաստաթղթերի գաղտնազերծումը, թերեւս, պատահական չէ։ Նա հատկապես համաձայն էր Ջոզեֆ Փենինգթոնի այն դիտարկման հետ, թե քանի դեռ իշխանությունները Մարտի 1-ի գիշերը տեղի ունեցածի վերաբերյալ անկախ ու թափանցիկ քննություն չեն իրականացրել, այս իրադարձությունների խայտառակությունը շարունակելու է հետապնդել իշխանություններին՝ կասկածի տակ դնելով նրանց լեգիտիմությունը։
Անդրանիկ Քոչարյանը ծիծաղելի համարեց այն պնդումները, թե սպանությունների բացահայտման հիմնական խոչընդոտը ականատեսների վկայությունների բացակայությունն է։
«Կոչ են անում մարդկանց, որ գան, բայց երբ որ նյութեր են հայտնվում իրենց ձեռքի տակ, աշխատում են, որ այդ նյութերից փախնել։ Այնպես որ այդ կոչերը մի կոպեկի արժեք չունեն», - հայտարարեց Փաստահավաք խմբի նախկին անդամը՝ արձանագրելով, որ Մարտի 1-2-ի իրադարձությունների հետաքննությանը նոր թափ հաղորդելու՝ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը չի կատարվել՝ «ամեն ինչ կառուցված է միայն իմիտացիայի վրա»։