Պռոշյանում կիրակի օրը կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները խորացրել են նախկին դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության քաղաքական դրդապատճառների վերաբերյալ Մուրադյանի ընտանիքի կասկածները։
Սպանված գյուղապետի տուն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այցելության ժամանակ նրա հարազատները համոզմունք հայտնեցին, որ այսպիսով իրագործվեց գյուղը վերջնականապես հանրապետականացնելու ծրագիրը։
Գյուղապետի արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը, ինչպես հայտնի է, առաջացավ գյուղապետարանի շենքի դիմաց ապրիլի 2-ին Հրաչ Մուրադյանի առեղծվածային սպանության պատճառով։
Կիրակի օրը կայացած ընտրությունների նախնական արդյունքներով՝ սպանված գյուղապետի ընտանիքի աջակցությունը վայելող Վովա Սահակյանը 76 ձայնով պարտվել է անցած տարվա սեպտեմբերի 23-ի ընտրություններում Մուրադյանի հանրապետական մրցակից Արթուր Մուրադյանին: Մուրադյանը այն ժամանակ 302 ձայնով պարտվել էր Հրաչ Մուրադյանին։
Սպանված գյուղապետի եղբայրը՝ Զոհրաբ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ «ընտրակաշառքի և ճնշումների գնով» հանրապետական թեկնածուին անցկացնելը «հրահանգված» է եղել, որպեսզի այլեւս մարզպետին ըմբոստացող գյուղապետ չլինի: Հրաչ Մուրադյանը, ընտանիքի անդամների կարծիքով, կանգնած է եղել վերադասների կոկորդին, չի ենթարկվել:
«Նրանք դրդված էին, որ իրեն վերացնեին, որ իրենք նստեին։ Հասան իրենց երազանքին, ամեն ինչ պարզ է։ Սա հասարակ սպանություն չէր, սա քաղաքական սպանություն էր, որովհետև չէր ենթարկվում»,- ասաց սպանված գյուղապետի եղբայրը․ - «Ինձ ի՞նչ պիտի անեն, ասենք, մի տասը տարի է ինձ մնացել, վաթսուն տարեկան եմ, ինչ ուզում են անեն, բայց ճիշտ խոսքը ճիշտ պետք է ասես։ Հետևից ընկած էին առաջին օրվանից մինչև վերջ, մի ամսվա մեջ չորս անգամ մարզպետարանից մարդ է ուղարկել, որ ստուգեին, մի բիծ գտնեին, չէին կարողանում աշխատանքից հեռացնել, որովհետև մարդն իր աշխատանքը ճիշտ կատարում էր։ Իրենց նպատակին հասան, ուզում էին գյուղը հանրապետական սարքեին, դպրոցը տնօրեն չունի արդեն վեց-յոթ ամիս, հիմա դպրոցի տնօրեն էլ կդարձնեն հանրապետական, մանկապարտեզինն էլ, պոլիկլինիկայինն էլ ու գյուղը կգրավեն»։
Սպանված գյուղապետի ընտանիքի անդամները նշում էին, որ եթե իշխանությունները թողնեին, որ ընտրությունները ազատ և արդար լինեին, ընտրողների առավելագույն ձայներ ստացած թեկնածուն հաղթեր, գուցե իրենց վրդովմունքը փոքր ինչ մեղմվեր։ Բայց այս իրավիճակում ոչ միայն կասկածները խորացան, այլև սրվեց լարվածությունը գյուղում, մանավանդ որ մինչև հիմա ընտանիքին հայտնի չեն սպանության դրդապատճառները։ Հայտնի է միայն կալանավորվածը։ Հիշեցնենք նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը մեղադրվում է սպանության և ապօրինի զենք կրելու մեջ: Ընտանիքի անդամները ցավով նշում էին, որ յուրաքանչյուրի մեջ թշնամի են տեսնելու, քանի դեռ, իրենց խոսքերով շղթան չի բացահայտվում:
«Այս տղան երբեք իրենով էդ գործը չի արել, հրահանգիչն է պետք։ Առանց հրահանգելու ոչ մի սովխոզցի այս քայլին չէր դիմի, չէին կարող: Ես չեմ ասում անմեղ է, պարզ երևում է, որ մասնակից է, բայց ի՞նչ ձևով է մասնակից... Սա քաղաքական սպանություն է։ Առաջին օրվանից կասկածել ենք, բայց հիմա վստահ ասում ենք», - ընդգծեց Զոհրաբ Մուրադյանը։
Հրաչ Մուրադյանի եղբայրը չի զարմանում, որ սպանության ականատեսները վկայություններ չեն տալիս իրավապահ մարմիններին՝ սեփական անվտանգությունից ելնելով, բայց որ տեսնողներ շատ են եղել՝ ընտանիքը վստահ է. գյուղապետարանի հարակից ճանապարհներով դպրոց, մանկապարտեզ աշխատանքի գնալու ակտիվ ժամին է եղել սպանությունը, առավոտյան ժամը 9-ին. - «Օրը ցերեկով գյուղի կենտրոնում կրակեն, չլսե՞ն։ Տեսնողներ շատ կան, բայց վախը... չեն կարող ասել, որովհետև այսօր կարող է ասի, վաղը իրեն վերացնեն։ Թե չէ լավ էլ տեսել են... որտեղից են կրակել, արդյոք մեքենայի միջից են կրակել, թե հուշարձանի մոտից, թե դիմացի շենքից, թե ակումբից... չգիտենք, չեն ասում։ Որովհետև տեսնողների կյանքի ապահովություն չկա», - նշեց սպանված գյուղապետի եղբայրը։
Իշխող Հանրապետական կուսակցությունը դատապարտում է սպանությունը քաղաքականացնելու փորձերը, կոչ անելով զերծ մնալ շահարկումներից։ Կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարազատների նման հայտարարությունները համարելով կորստի հետևանք, փոխանցեց, որ Հանրապետականն ու ընտրված ՀՀԿ-ական գյուղապետը պատրաստ են անել հնարավորը ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հիշատակը վառ պահելու համար. - «Հանրապետականը ի՞նչ ուներ այդ տղայի հետ, մենք պատերազմի հետևանքով առաջացած կուսակցություն ենք, մենք երկրպագում ենք ազատամարտի բոլոր մասնակիցներին, դա մեր քաղաքական հավատամքն է։ Այսօրվա ՀՀԿ-ական թեկնածուն եղել է Հրաչ Մուրադյանի զինակիցը, երկուսով մասնակցել են պատերազմին, բնականաբար, իր ընկերոջ հիշատակը կպահպանի, այդ շահագրգռվածությունը մենք էլ ունենք։ Մենք ազատամարտիկներին ու հերոսներին կուսակցական խարաններով չենք առաջնորդում, նա մեր հայն է մեր ընկերն է»։
ՀՀԿ-ն Պռոշյանի ընտրությունները համարում է ազատ և արդար՝ հերքելով ընտրակաշառքի և ճնշումների մասին պնդումները։