Ավարտվեց «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնը, որին մասնակից հյուրերից ոմանք դեռ հրաժեշտ չեն տվել Հայաստանին։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը աշխարհահռչակ հայ վավերագրող Արտավազդ Փելեշյանին հանձնեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի սահմանած «Եղիցի լույս» մրցանակը:
Կանադահայ անվանի դերասանուհի Արսինե Խանջյանը համաշխարհային կինոարվեստում ունեցած իր ներդրման համար արժանացավ Հենրիկ Իգիթյանի անվան մրցանակին:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Կորիզ» մրցութային ծրագրում տեղ է գտել նաև գերմանական արտադրության մի կարճամետրաժ ֆիլմ, որի հեղինակը ադրբեջանցի կինոռեժիսոր Էլմար Իմանովն է:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի մասնակիցներից է ռուսաստանաբնակ Մարիա Սահակյանը, ում «Այդ ես չեմ» գեղարվեստական ֆիլմը այս տարի արժանացավ Ազգային կինոկենտրոնի սահմանած «Հայակ» մրցանակաբախշության գլխավոր մրցանակին
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագիրն այս տարի բացվում է գերմանացի անվանի կինոռեժիսոր Մարգարետե Ֆոն Թրոթայի «Հաննա Արդենտ» գեղարվեստական ֆիլմով:
Կիրակի երեկոյան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։
Փառատոնը կմեկնարկի հուլիսի 7-ին:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր մեկնարկեց Ավետ Գաբրիելյանի եւ Սարգիս Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների 9-րդ հանրապետական մրցույթը:
«Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի նախաձեռնությամբ արդեն երրորդ անգամ անցկացվում է տարվա լավագույն պատմվածքի մրցույթ:
Վաղը երեկոյան Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կմեկնարկի Թալալյան եղբայրների անվան միջազգային փառատոնը:
Անվանի գրող, արցախյան ազատամարտի մասնակից Լեւոն Խեչոյանը հրաժարվել է պետական պարգեւից:
Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով շքանշաններ, մեդալներ ու կոչումներ շնորհվեցին կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ասպարեզների շուրջ 3 տասնյակ ներկայացուցիչների:
Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանների տնօրենները ստորագրեցին համագործակցության մասին պայմանագիր:
Շաբաթ օրը Հայաստանի ազգային պատկերասրահում «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ բացվեց «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսը:
«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համար այս տարին հոբելյանական է:
Հայաստանում ոչ միանշանակ ընկալումների արժանացավ Սերժ Ավետիքյանի բեմադրած «Անուշ»-ը:
Բեմադրության հովանավորը ամերիկահայ հայտնի գործարար Վահագն Հովնանյանն է:
Մայիսի 18-ին համաեվրոպական «Թանգարանային գիշեր» ակցիային այս տարի միացել են նաեւ Լեռնային Ղարաբաղի թանգարանները:
Թանգարանների միջազգային օրը, որը նշվում է մայիսի 18-ին այս տարի համընկել է «Թանգարանային գիշեր» միջոցառման հետ, որը սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին հարակից շաբաթ օրը:
Բեռնել ավելին