Մատչելիության հղումներ

Երևանում են Ազնավուրն ու Փելեշյանը


«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյան
«Ոսկե Ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյան

Փառատոնը կմեկնարկի հուլիսի 7-ին:

Երեկ երեկոյան Հայաստան ժամանեցին հոբելյանական՝ 10-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի առաջին հյուրերը․ մեր աշխարհահռչակ հայրենակիցներ շանսոնյե Շարլ Ազնավուրը եւ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին Ազգային օպերային թատրոնում, կնախորդի մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում Շարլ Ազնավուր անվանական աստղի բացումը:

Հանդիսավոր արարողության ժամանակ Շարլ Ազնավուրին կհանձնվի փառատոնի բարձրագույն պարգեւը՝ «Փարաջանովյան թալերը», իսկ կբացվի հոբելյանական փառատոնը 1960 թվականին նկարահանված «Կրակել դաշնակահարին» հանրահայտ ֆիլմով, որի գլխավոր դերակատարներն է Ազնավուրը:

Արտավազդ Փելեշյանը կարժանանա Հայ առաքելական եկեղեցու՝ անցած տարվանից սահմանած «Եղիցի լույս» մրցանակին, որի առաջին դափնեկիրը Ալեքսանդր Սոկուրովն է եղել: Մրցանակը Փելեշյանին կհանձնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 12-ին:

Այս տարվա առանձնահատկություններից է լինելու ռուսաստանյան արտադրության ֆիլմերի ավելի լայն ցուցադրությունը: Նման խնդրանքով «Ոսկի Ծիրան»-ի ղեկավարությանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունը:

Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ «Վրացական կինոյի շաբաթ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG