Շաբաթ օրը Հայաստանի ազգային պատկերասրահում «Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությամբ բացվեց «Հետքերով որբերի հայոց» լուսանկարների ցուցահանդեսը` ներկայացնելով Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող Մերձավոր Արեւելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի բացառիկ հավաքածուն, որը ստեղծվել է Հայոց Ցեղասպանության ժամանակաշրջանում 1915-29 թվականներին:
Նյու Յորքի «Սլիփի հոլլոու» կալվածքում է տեղակայված Ռոքֆելլերների հանրահայտ արխիվային կենտրոնը, որը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված աշխահի ամենախոշոր պահոցներից է: Այնտեղ են պահպանվում ավելի քան 60 միլիոն փաստաթուղթ, կես միլիոն լուսանկար, 2000 ֆիլմերի հավաքածու: Եվ այս ամենի մի զգալի մասն առնչվում է Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեի` Մեծ Եղեռնից հետո Հայաստանում ծավալած որբախնամ գործունեության հետ:
Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կոմիտեն Հայաստանում եւ հայ գրականության մեջ առավել հայտնի է որպես Ամերիկյան փրկության կոմիտե կամ պարզապես Ամերկոմ, որը Հայոց ցեղասպանությունից հետո իր 15 տարվա գործունեության ընթացքում շուրջ 116 միլիոն դոլարի, այսօրվա փոխարժեքով 3 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել Հայաստանին` օգնելով Եղեռնը վերապրածներին, բացելով 200 հարյուր որբանոց, տասնյակ հիվանդանոցներ, կանացի ապաստարաններ նաեւ աշխարհի տասնյակ այլ երկրներում, որտեղ ծվարել էին Հայոց եղեռնից մազապուրծ հազարավոր հայեր:
Ամերկոմը հսկայական արխիվը պահպանության է հանձնվել Ռոքֆելլերների արխիվային կենտրոն` որպես լավագույն պահոց, որտեղից ոչինչ չի կորչի: «Նարեկացի» արվեստի միությունը, համագործակցելով Մերձավոր Արեւելքի հիմնադրամի եւ Միացյալ Նահանգների դեսպանատան հետ, Ռոքֆելլերների արխիվային կենտրոնից ավելի քան 200 լուսանկարից բաղկացած մի բացառիկ ցուցահանդես է նախաձեռնել Հայաստանում, որի բացմանն այսօր ներկա էր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Դեսպանը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, մի շարք պաշտոնատար այլ անձանց եւ ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ շրջելով ցուցասրահում ստեպ-ստեպ կանգ էր առնում այս կամ այն լուսանկարի մոտ եւ որոշ մեկնաբանություններ անում:
Հեֆերնը կանգ առավ նաեւ մի շատ ուշագրավ լուսանկարի մոտ, որն արվել էր 1924 թվականին. Գյումրիում Ամերկոմի հիմնադրած որբանոցի մոտ կանգնած են որբերը, շարք են կազմել` գրելով «America, we thank you» («Շնորհակալություն, Ամերիկա»):
Դեսպան Հեֆերնի խոսքով` ցուցահանդեսը հայ-ամերիկյան պատմությունն է - «Եվ ցույց է տալիս Միացյալ Նահանգների առատաձեռնությունը եւ հայկական տոկունությունը, որոնք համադրվելով հնարավորություն ստեղծեցին փրկել հայերի մի ողջ սերունդ», - ասաց նա:
«Հուզված եմ, ցնցված եմ... ինձ համար անհասկանալի է, թե այսքանից հետո էլ ինչ նյութ, ապացույց պետք է լինի, որ որոշ երկրներ, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ճանաչեն այն», - լուսանկարները դիտումից հետո ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ցուցահանդեսի բացմանը այսօր ներկա էր մի շատ հետաքրքիր հյուր. լուսանկարներից մեկում պատկերված է մարաշցի մի փոքրիկ որբուկ` Ազատուհին, որին որդեգրել էր ամերիկացի մի ընտանիք: Այսօր այս ցուցահանդեսի բացմանը մասնակցելու էր եկել Ազատուհու թոռնուհին` Լելսին, ով շատ հուզված էր:
Մերձավոր Արեւելքի խորհրդի նախագահ Շանթ Մաթեւոսյանն էլ լրագրողների հետ զրույցում իր գոհունակությունը հայտնեց լուսանկարների ցուցադրության կապակցությամբ:
«Ուզում ենք, որ դրանք պատրաստվեն Հայոց ցեղասպանության 100-ամյակին, որպեսզի Հայաստանը եւ Ամերիկան իմանան, որ այս պատմությունը երկու երկրների համար կարեւոր պատմություն է», -ասաց Մաթեւոսյանը:
Հատուկ այս ցուցահանդեսի կապակցությամբ լույս է տեսել հավաքածուի նյութերն ընդգրկող մի գիրք, որն անվճար բաժանվեց ցուցահանդեսի այցելուներին:
Ցուցահանդեսը վաղը կներկայացվի նաեւ «Նարեկացի» արվեստի միությունում, իսկ հաջորդ օրը Գյումրիի «Թռչունյաց տուն» մանկատանը: Երեք ցուցահանդեսներն էլ բաց կլինեն մինչ հունիսի 8-ը: Մուտքն ազատ է: