Մատչելիության հղումներ

«Թանգարանային գիշեր» ակցիային կմասնակցի նաեւ ԼՂ-ն


Մայիսի 18-ին համաեվրոպական «Թանգարանային գիշեր» ակցիային այս տարի միացել են նաեւ Լեռնային Ղարաբաղի թանգարանները:

Թանգարանների միջազգային օրը եւ «Թանգարանային գիշերը» այս տարի անցնում են «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրի ներքո:

Հայաստանն այս նախաձեռնությանը միացել է 9 տարի առաջ, ուստի վաղը հայաստանյան բազմաթիվ թանգարաններ անվճար բաց կլինեն մինչեւ կեսգիշեր:

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի փոխանցմամբ, միայն մարզերում 55 թանգարաններ են միացել ակցիային:

«Տարեցտարի ավելի շատ թանգարաններ են միանում միջոցառմանը: Եթե 2005 թվականին 9 թանգարան էր ընդամենը, ապա այս տարի մեծ հպարտությամբ կարելի է ասել, որ 88 թանգարան է միացել այս ծրագրին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի 5 թանգարան: Անցած տարի մասնակցում էր 62 թանգարան, որոնք այդ գիշերվա ընթացքում ունեցան շուրջ 140 հազար այցելու», - նշեց փոխնախարարը:

Հավելենք, որ այս տարի առաջին անգամ «Թանգարանային գիշեր» միջոցառմանը միացել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները եւ Մատենադարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG