Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ուրբաթ օրը հանդիպումներ է սկսել խորհրդարանում` նպատակ ունենալով հաղթահարել մի շարք քաղաքական ուժերի հակազդեցությունը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
«Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները խորապես մտահոգված են հայազգի իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի նկատմամբ շարունակվող անօրինական եւ անհիմն կալանավորմամբ», - ասված է ցանցի հայտարարությունում, որը տարածել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան:
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված արձանագրությունները «ոչ այլ ինչ են, եթե ոչ համայն հայությանը պարտադրվող նախապայմանների շարան, ուր միակ տուժողը հայկական կողմն է հանդիսանում»: Այդ մասին հայտարարել են Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչները:
Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նորմալ հարաբերությունների կարգավորումը` առանց նախապայմանների: Այդ մասին ասված է հայ - թուրքական վերջին համաձայնությունների վերաբերյալ կազմակերպության հայտարարությունում:
Եվրոպայի վերջին փակ սահմաններից մեկը կարող է վերջապես վերաբացվել, - գրում է հեղինակավոր Time պարբերականը ուրբաթ օրը հրապարակած «Թուրքիա - Հայաստան խաղաղ բանակցություններ. ջերմացո՞ւմ հարյուրամյա թշնամությունից հետո» վերնագրված հոդվածում:
«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը պահանջում է հանրաքվեի դնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ օգոստոսի 31-ին նախաստորագրված երկու արձանագրությունները` «զուգակցված երկրի արտաքին քաղաքականության համար պատասխանատու ՀՀ նախագահի վստահության հարցով», եւ տեղեկացնում է, որ այդ փաստաթղթերի առնչությամբ դիմելու է Սահմանադրական դատարան:
Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված համաձայնությունը` միաժամանակ լուրջ մտահոգություններ արտահայտելով նախաստորագրված արձանագրությունների որոշ դրույթների առնչությամբ:
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը երեքշաբթի օրը ողջունել է հարաբերությունները կարգավորելու ջանքերը շարունակելու հանձնառության մասին Հայաստանի եւ Թուրքիայի հայտարարությունը:
Երկուշաբթի օրը հրապարակված արձանագրությունները տալիս են հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունները արժանապատվորեն կարգավորելու հնարավորություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Մեկ տարի տեւած ծանր հիվանդությունից հետո, 77 տարեկան հասակում վախճանվել է ԱՄՆ-ի Սենատի անդամ Էդուարդ Քենեդին:
Լոս Անջելեսում Հայաստանի նախկին հյուպատոս Նորայր Ղալումյանը երկուշաբթի օրը հայտարարություն է ներկայացրել Սանտա Անայի դաշնային դատարան` հրաժարվելով ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Ամերիկացի 82 կոնգրեսականներ նամակ են հղել Բարաք Օբամային` ուշադրություն հրավիրելով Հայաստանի հետ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու իր հանձնառությունից Թուրքիայի նահանջի վրա:
«Այսօր մենք ուժեղ ենք, քան երբեւէ, մեր բանակն ամուր է, արդիական եւ ունակ լուծելու ցանկացած խնդիր։ Նա պատվով է բռնել ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղության քննությունը», - հինգշաբթի օրը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Խաչիկյանը «խորը հիասթափություն» է արտահայտել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարության կապակցությամբ` այն որակելով որպես համանախագահների կողմից գործադրվող ճնշում:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել օրինագծին, որով նախատեսվում է 2010 թվականին 48 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, 10 միլիոն դոլարի օգնություն` Լեռնային Ղարաբաղին:
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները ուրբաթ օրը հանդես են եկել հայտարարությամբ, որով Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հորդորել են կարգավորել Ղարաբաղյան երկարատեւ հակամարտությունը:
Ադրբեջանի խորհրդարանը չընդունեց առաջարկվող նոր սահմանափակումները, որոնք, ինչպես ահազանգում էին իրավապաշտպանները, է’լ ավելի կնվազեցնեին ժողովրդավարական ազատությունները այդ երկրում:
Ադրբեջանում նոր սահմանափակումներ են առաջարկվում, որոնք, ինչպես ահազանգում են իրավապաշտպանները, է’լ ավելի կնվազեցնեն ժողովրդավարական ազատությունները այդ երկրում:
Իր ամառային նստաշրջանում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը չորեքշաբթի ուշ երեկոյան ընդունեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին թիվ 1677 բանաձեւը: Քվեարկության 41 մասնակիցներից կողմ էին 37-ը:
Ազգային ժողովը հունիսի 19-ին կքննարկի նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկությունը համաներում հայտարարելու մասին:
Բեռնել ավելին