Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնովը երեքշաբթի օրը օրենսդիրներին ասել է, որ ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունները հանվել են օրակարգից բազմաթիվ կազմակերպությունների արտահայտած մտահոգությունների պատճառով:
«Նախապես առաջարկվող փոփոխությունները ուղղված չէին քաղաքացիական հասարակության նկատմամբ սահմանափակումներին: Սակայն հաշվի առնելով ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների բազմաթիվ կոչերը, որոշվել է օրակարգից հանել փոփոխությունները», - ասել է Հուսեյնովը:
Առաջարկվող փոփոխությունները, ըստ դրանց քննադատների, արտացոլում էին նախագահ Իլհամ Ալիեւի կառավարման ավտորիտար բնույթը: Առաջարկվում էր, մասնավորապես, որպեսզի ոչ կառավարական կազմակերպությունները արտերկրից ստանան իրենց ֆինանսավորման 50 տոկոսից ոչ ավելին, արգելվեր օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, եթե այն հիմնված չէ «համապատասխան միջազգային համաձայնագրի» վրա:
«Ընդունվելու դեպքում, այդ փոփոխությունները կմեծացնեն լրագրողների եւ իրավապաշտպանների գործունեության նկատմամբ կառավարության վերահսկողությունը եւ գրաքննությունը», - երկուշաբթի օրը հայտարարել էր Amnesty International կազմակերպությունը:
Նախագծի վերաբերյալ մտահոգություն էին արտահայտել Եվրոպայի խորհուրդը, Human Rights Watch, Article 19, PEN իրավապաշտպան կազմակերպությունները:
Միաժամանակ, «Ֆրանսպրես» գործակալության վկայությամբ, ադրբեջանցի խորհրդարանականները երեքշաբթի օրը ընդունել են փոփոխությունները կրոնի ազատության մասին օրենսդրությունում, որոնք նույնպես իրավապաշտպան կազմակերպությունների եւ որոշ կրոնական առաջնորդների քննադատությանն են արժանանում:
Ընդունված փոփոխություններով, մասնավորապես, պահանջվում է, որպեսզի կրոնական կազմակերպությունների ղեկավարները հաստատվեն պետության կողմից:
Իշխանությունները վստահեցնում են, որ այդ փոփոխությունների նպատակն է իսլամական ծայրահեղականության կանխումը: