«Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ հանդիպումից հետո Դավութօղլուն, մասնավորապես, ասել է. - «Նպատակ ունենք լուսաբանել ստորագրվելիք արձանագրությունները բոլոր քաղաքական կուսակցությունների, հաստատությունների եւ քաղաքացիական մարմինների համար»:
Նա հավելել է, որ հանդիպումների խնդրանքով դիմել է նաեւ ընդդիմության առաջնորդներին:
«Ցանկանում ենք խորհրդակցություններ անցկացնել մինչեւ հոկտեմբեր` ամառային արձակուրդից խորհրդարանի վերադառնալը», - ասել է Դավութօղլուն:
Թուրքիայի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ կտրուկ ընդդիմանում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ծրագրին, որը, ըստ նրանց, հակասում է Թուրքիայի շահերին եւ սպառնում է տարածաշրջանում երկրի դաշնակից Ադրբեջանի հետ կապերին:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր` Հանրապետական-ժողովրդական կուսակցության կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը, մասնավորապես, այս ամիս հայտարարել է, թե իր կուսակցությունը չի սատարի հայ - թուրքական համաձայնությունները, «մինչեւ Հայաստանը դուրս չգա Լեռնային Ղարաբաղից»:
Մեծությամբ երկրորդ ընդդիմադիր կուսակցության` «Ազգայնական շարժման» ղեկավար Դեւլեթ Բահչելին էլ, իր հերթին, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները բնորոշել է որպես «Թուրքիայի հանձնվելը Հայաստանին»:
Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունները ենթակա են վավերացման երկուր երկրների խորհրդարանների կողմից: