Ինչպես տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով դատախազ Սենդի Լիլին, իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունել նաեւ գործով անցնող մյուս 4 ամբաստանյալները:
Միացյալ Նահանգների ներգաղթային եւ մաքսային ծառայության պաշտոնյաները Ղալումյանին եւ մյուսներին մեղադրում են արտաքսման ենթակա իմիգրանտներին կեղծ նամակներ վաճառելու մեջ, որոնցում ասված էր, թե Հայաստանը ճամփորդական փաստաթղթեր չի տրամադրելու այդ անձանց: Այդ նամակները խոչընդոտել են, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունը իմիգրանտներին ետ ուղարկի Հայաստան:
Ներգաղթային եւ մաքսային ծառայության խոսնակ Վիրջինիա Քայսի հավաստմամբ` վաճառվել է նման շուրջ երկու տասնյակ նամակ, յուրաքանչյուրը` 35 հազար դոլարով: Ըստ նույն աղբյուրի` նման նամակներ ձեռք բերած ներգաղթյալներից շատերը դատապարտված են տարբեր հանցագործությունների համար` սկսած ընտանեկան բռնությունից մինչեւ սպանություն:
52-ամյա Նորայր Ղալումյանը, ով Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսի պաշտոնը զբաղեցրել է 1999-2003 թվականներին, ձերբակալվել էր անցած ամիս, ապա ազատ արձակվել գրավի դիմաց:
Գործով անցնող մյուս ամբաստանյալներն են` հյուպատոսության նախկին աշխատակից Հակոբ Հովհաննիսյանը, ներգաղթի հարցերով զբաղվող փաստաբան Մարգարիտա Մկրտչյանը, ինչպես նաեւ Օգանես Նարդոսը եւ Էլվիս Մադաթյանը:
Ղալումյանի եւ մյուսների դատը նշանակված է հոկտեմբերի 6-ին: