«Երկիր»-ը նկատում է. - «Աբսուրդը հասել է այնտեղ, որ մարդիկ իրենց պարտքն են համարում հրապարակավ հայտարարել, թե նստած միտք են անում` այդ պահին որ կուսակցությանն անդամագրվեն` ընտրություններին մասնակցելու ու ավելի հեշտ խորհրդարան մտնելու համար: Կուսակցական դաշտը վերածվել է պարզունակ ցատկահարթակի, որի վրա կարելի է ոչ միայն աջ ու ձախ, այլեւ հրապարակային ցուցադրություններ կազմակերպել»: