Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենց «պայքարի նպատակակետը մեծամասնություն նվաճելն է»:
Խորհրդարանում մեծամասնություն ապահովելու մտադրությունից այս ընտրություններում եւս չի նահանջում իշխող կուսակցությունը, որն այժմ ունի 63 մանդատ: Հանրապետականի ցուցակում ընդգրկված է 250 անուն, իսկ խորհրդարանն ունի 131 պատգամավոր: Հարցին, թե ինչ արդյունք է ակնկալում ՀՀԿ-ն, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Իհարկե, չենք կրկնապատկելու: Պարզապես մեր խնդիրը նա է, որ դաշտը ակտիվ պահել եւ աշխատել, որպեսզի ցանկացած թեկնածու կամ քաղաքական ցուցակ կարողանա իր արդյունքներից հետագայում գոհ լինի»:
«Օրինաց երկիր»-ի համամասնական ցուցակում ընդգրկված է 178 մարդ: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի սպասելիքներով, իրենք ակնկալում են կրկնապատկել լիազորություններն ավարտող Ազգային ժողովում ունեցած 8 մանդատները. - «Եվ մենք ունենալու ենք մայիսի 6-ին բավականին լավ հաջողություններ»:
Գործող խորհրդարանում 26 տեղ ունեցող «Բարգավաճ Հայաստան»-ն ավելի վաղ էր հայտնել խորհրդարանում մեծամասնություն կազմելու մտադրության մասին: «Դա արդեն կախված է ժողովրդի տված վստահության քվեից», - հավելեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Արմեն Մարտիրոսյանն ակնկալում է, որ իրենք կքառապատկեն իրենց ունեցած 6 մանդատների թիվը. - «Ռեալ նայելով` այդ թիվը մենք նշում ենք: Այսինքն` այն, ինչ հնարավոր է»:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն այժմ ունի 16 պատգամավորական մանդատ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ ակնկալիքով են գնում ընտրություններին եւ հնարավոր է, որ կրկին կոալիցիա կազմեն, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը պատասխանեց - «Մենք ուզում ենք այնքան ավելացնել մեր ներկայությունը խորհրդարանում, որ կոալիցիաների կարիք չլինի»:
Խորհրդարան մուտք գործելու հայտ են ներկայացրել նաեւ Կոմունիստական, Դեմոկրատական եւ «Միավորված հայեր» կուսակցությունները:
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով, մայիսի 6-ին հիմնական պայքարն ընթանալու է ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ: Վերջին երկուսը, նրա խոսքով, քարոզարշավի ընթացքում մի կողմ կդնեն տարաձայնությունները եւ կպայքարեն իշխանության համար:
Հարցին, թե արդյոք քաղաքական ուժերը պարտաստ են ապահովել ազատ եւ արդար ընտրություններ, Բադալյանը արձագանքեց. - «Բնական է, որ Հայ ազգային կոնգրեսը չունի ինչ-որ մի լծակ` վարչական կամ խոշոր ֆինանսական, որպեսզի ընտրությունների ժամանակ իրականացնի ոչ ցանկալի տեխնոլոգիաներ: Դա կարող է իրականացնել կա'մ Հանրապետականը, կա'մ «Բարգավաճ»-ը: Եվ այս եկող մեկ ամսվա ընթացքը ցույց կտա, թե որքանով են այդ ուժերը հավատարիմ մնում իրենց այդ կոչերին: Հասարակությունը միշտ է պատրաստ ազատ եւ արդար ընտրություններին: Հարցն այն է` կա՞ քաղաքական այդ կամքը, թե՞ չկա...»:
Քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 8-ին: