Տարոն Մարգարյանը այսօր պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի բանակցել ուղեվարձի դեմ բողոքող ակտիվիստների հետ:
Երևանի «Միկրոավտոբուսային ուղևորափոխադրումների ավտոտրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության կայանատեղիից իրենց աշխատանքը սկսած վարորդները դժգոհում են օրվա, այսպես կոչված, պլանը բարձրացնելու փորձերից։
Արտակ Բուդաղյանի պաշտպանի խոսքով, այդ տվյալները հստակ կան, քննիչը չի էլ վիճարկում:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան գործով դատավարությունը:
Ակտիվիստները, որոնք արդեն երրորդ գիշերն են անցկացրել քաղաքապետարանի մոտ, հայտարարում են, որ նույն ոգով շարունակելու են իրենց պայքարը:
Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ իշխանություններին մի շարք սոցիալական պահանջներ ներկայացրած ազատամարտիկների հանրահավաքը:
Անցած գիշեր Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականների, ինչպես նաև սակագնի փոփոխման մասին որոշումը անվավեր ճանաչելու պահանջներով անժամկետ նստացույցը շարունակել են 15 երիտասարդներ:
«Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» երեկ դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով:
Ակտիվիստները պահանջում են դադարեցնել «մարդկանցից խաբեությամբ 150 դրամ վերցնելը» և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր ներգրավված են տրանսպորտի գնի բարձրացման փորձերի մեջ։
Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի մոտ մեկնարկած տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ցույցը նախկինների համեմատ ավելի մարդաշատ էր։
Երևանյան հասարակական տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից 50 դրամով բարձրացնելու՝ քաղաքապետի որոշման դեմ բողոքի ակցիաները արդեն երրորդ օրն են շարունակվում:
Հայաստանի գլխավոր դատախազությունը չի պատրաստվում որևէ քայլ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի գործով:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի եղբոր՝ գնդապետ, զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր գրավոր դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
«Հարսնաքարի» գործով այսօրվա դատական նիստին որպես վկա հրավիրված բժշկական գիտությունների թեկնածու Արման Հակոբյանը պնդեց, որ Վահե Ավետյանին մահացու վնասվածք է հասցվել հենց ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի պահին:
Դատավորը որոշեց որպես լրացուցիչ վկա հարցաքննել պաշտպանության նախարարության հոսպիտալի նեյրովիրաբուժական բաժանմունքի պետ Արման Հակոբյանին:
Փաստաբանը համոզված է, որ մեղադրանքը շինծու է եւ առաջադրված է մյուս կողմի մեղքը թեթեւացնելու միտումով:
Էմիլ Բուղադյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե իր որդու և Սուրիկ Խաչատրյանի միջև տեղի ունեցած վեճի պատճառը «տնտեսական հարցերն են եղել և այն, որ որդին չի ենթարկվել նախկին մարզպետին»։
Էմիլ Բուդաղյանը պնդում է, որ դեպքը պատկերող չմոնտաժված տեսանյութով հերքվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան վրա զինված հարձակման վերաբերյալ պնդումները։
Արմավիրի զորամասում շուրջ 7 ամիս ծառայած և ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ անցած ուրբաթ օրը «սավանով կախված վիճակում» հայտնաբերված 19-ամյա Գաբրիել Լալազարյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր:
Հայաստանի շարքային քաղաքացիները այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, թե Սահմանադրության օրվա առթիվ տոնական զգացողություններ չունեն։
Բեռնել ավելին