Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները նույնպես պահանջում են Նավասարդյանի հրաժարականը


Ազատամարտիկները նույնպես պահանջում են Նավասարդյանի հրաժարականը
please wait

No media source currently available

0:00 0:04:45 0:00

Երևանի Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ իշխանություններին մի շարք սոցիալական պահանջներ ներկայացրած ազատամարտիկների հանրահավաքը:

Հանրահավաքի մեկնարկից մոտ մեկուկես ժամ անց ազատամարտիկները երթով շարժվեցին Երևանի քաղաքապետարան, և այստեղ սկսեցին պահանջել Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը, որը, հիշեցնենք, օրերս քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման առնչությամբ ծայր առած լայնամասշտաբ բողոքի ակցիաների կիզակետում էր հայտնվել:

Քաղաքապետարան հասած քաղաքացիները վանկարկում են` «հեռացե՛ք»:

Քաղաքապետարանի մուտքի մոտ պատ են կազմել ոստիկանները և թույլ չեն տալիս բողոքի ակցիայի մասնակիցներին մոտենալ մուտքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG