Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի հետևանքով մահացած Ավետիք Բուղադյանի հայրը՝ Էմիլ Բուղադյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե իր որդու և Խաչատրյանի միջև տեղի ունեցած վեճի պատճառը «տնտեսական հարցերն են եղել և այն, որ որդին չի ենթարկվել նախկին մարզպետին»։
Հարցին, թե ի՞նչն է հանգեցրել նման դեպքի, Էմիլ Բուղադյանը պատասխանեց. -«Հանգեցրել է այն, որ [դեպքին նախորդած խնջույքի ժամանակ] Ավետիքին շատ են գովել, նա [Սուրիկ Խաչատրյանը] դա չի կարողացել տանի։ Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են պոլկի մոտ։ Հարաբերությունները ոչ թե միայն ինձ են հայտնի։ Նա [Սուրիկ Խաչատրյանը] պարտադրում էր, որ պասաժի 50 տոկոսը իրեն տար և իրեն ամեն ամիս հարկ մուծեր, և բացի այդ՝ իրեն չէր լսում, չէր ենթարկվում։ Էդ պրոցեսը շատ շուտվանից է գնում»։
Էմիլ Բուղադյանը բացառեց, որ իրենք կարող են հաշտության եզրեր գտնել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ։ Միաժամանակ նա ասաց, որ Ավետիք Բուղադյանը և Սուրիկ Խաչատրյանը քավոր-սանիկ են եղել։
«Իսկ ես Գորիսի պաշտպանության խորհրդի անդամ եմ եղել, հետո՝ Սյունիքի։ Վեճեր շատ են եղել։ Նախկին ընտրությունների ժամանակ իրա խոսքը հիշում եմ, որ ինձ մթոմ ուզում էր վախեցնել, ես իրան ասացի, որ շատ փոքր ես ինձ վախեցնելու համար։ Երևի 96 թվականն էր, Արա Դոլունցին [Սյունիքի մարզպետի ներկայիս տեղակալին] պիտի քաղաքապետ ընտրեին։ Հետ դարձավ ասաց՝ «դու որ չես վախում, էրեխեքիցդ էլ չես վախո՞ւմ»։ Էդ խոսքը առ էսօր իմ վրա ազդում է, ես էլ ասացի՝ քեզ խելոք պահի», - վերհիշեց Էմիլ Բուդաղյանը։
Նա քաղաքական իշխանությունից արդար դատավարություն և բոլոր մեղավորների պատիժ է ակնկալում. - «[Նախաքննությունից] գոհ լինել չեմ կարող, ես զգում եմ՝ բաներ կան, որ մինչև հիմա չեն արվել։ Կարո՞ղ են մի մարդու տնից էդքան զենք հանել, բոլորն էլ օրինակա՞ն։ Դա անհնարին բան է, մի՞թե հնարավոր չէր նույն րոպեին պարզել՝ բոլորը գրանցված են, թե՝ ոչ։ Այս հանգամանքները ինձ մտածել են տալիս, որ քննչական մարմինները կողմնակալ դիրք են ընտրել, որովհետև խուզարկություն չեն էլ արել, ինչ տվել են, էն էլ վերցրել են։ Ոչ մի բարեկամի տուն էլ չեն խուզարկել», - ասաց Բուդաղյանը։
Էմիլ Բուդաղյանն նաև ասաց, որ դեպքի ժամանակ վերևից՝ մինչև այժմ հրապարակված տեսանյութում չպատկերված կրակոցներ են եղել։ Նա կասկածելի համարեց նախաքննական մարմնի գործողությունները և հարցրեց՝ արդյոք նախաքննական մարմինն ամեն ինչ արե՞լ է փաստերով պարզելու՝ Սուրիկ Խաչատրյանը կրակել է, թե՝ ոչ։
«Վերջին գնդակները իր պիստալետից են եղել, իր պիստալետի մագազինում եղել է երեք պատրոն, բա մնացած պատրոնները ո՞ւր են», - հարցրեց նա։
Ի դեպ, մեր զրուցակից գորիսեցիներն ասում էին, որ Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Գորիսում չեն տեսել։