«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» (հավանաբար` «Ազատ դեմոկրատների» հետ միասին)։ Մնացած քաղաքական ուժերը, եթե նույնիսկ մասնակցելու են, ապա ԱԺ-ում հայտնվելու ոչ մի շանս չունեն, ինչպես նաեւ չունեն դերակատարություն Հայաստանի հասարակական կյանքում։ [...] Ես շատ կուզենայի, որ սկզբում թվարկված 6 կուսակցություններն էլ հայտնվեն Ազգային ժողովում, ընդ որում` մեկը մյուսի նկատմամբ չունենա շատ մեծ առավելություն` այդպիսով կարող է ստեղծվել մի իրավիճակ, որը գոնե մի քիչ նման է ժողովրդավարական երկրներում առկա «զսպումների եւ հակակշիռների» մեխանիզմին։ Ճիշտ է, մեր իրականությունն այնպիսին է, որ դժվար թե առաջիկա խորհրդարանական ընտրությունները նման համակարգի համար նախադրյալներ ստեղծեն»։