«Առավոտի» խմբագիրը գրում է. - «Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունները բացահայտեցին այն մոդելը, որն իշխանությունն ընտրել է գալիք խորհրդարանական ընտրություններում իր հաղթանակն ապահովելու համար: Չեն լինելու լցոնումներ, չի լինելու ընտրական տեղամասերում տուրուդմփոց, իշխող կուսակցությունները հնարավորինս խուսափելու են բոլոր տեսակի տհաճ միջադեպերից: Տեղամասերում լույսերն անջատելը պարզապես «ռետրո» էր, տուրք 90-ականների ավանդույթներին, անիմաստ մի քայլ, որի արդյունավետությունը հավասար է զրոյի` նման բան, կարծում եմ, էլ չի կրկնվի: Այդ ամենի փոխարեն, ըստ այդ ծրագրի, իր որոշիչ դերն է խաղալու ընտրողներին կաշառելը, որը, ճիշտ է, կիրառվում է 95 թվականից, բայց մասշտաբներն այս անգամ տպավորիչ են լինելու: Նման «տեխնոլոգիայի» համար, կարծում եմ, պարարտ հող կա, որովհետեւ մեր հասարակության մեջ գերիշխող տրամադրությունն է` «մեկ է, այս երկիրը չի դզվի»: Իսկ եթե այդպես է, ապա ի՞նչ տարբերություն` նրա՞նք, թե՞ սրանք, գոնե մի երկու կոպեկ փող աշխատենք»:
Թեման շարունակում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը. - «Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները, անշուշտ, հերթական հիասթափության առիթը դարձան բոլորիս համար: Առավել եւս զարմանալի է, երբ ամեն մի այդպիսի իրադարձությունից հետո սկսում ենք խոսել այն մասին, թե որքան է «այլասերվել» մեր ժողովուրդը: Մի՞թե: Եթե համարում ենք, որ մեր հասարակությունն այլասերվել է եւ այլասերվում է, հիմք ընդունելով ընտրակեղծիքներն ու ձայն վաճառելը, ապա լռելյայն ենթադրում ենք, որ ինչ-որ ժամանակ` անցյալում ունեցել ենք ավելի առողջ հասարակություն, որը ենթադրաբար եղել է օրինապաշտ եւ ընտրություններ չկեղծող: Լո՞ւրջ: Ե՞րբ է դա եղել` բրեժնեւյան զաստոյի՞, ստալինյան տեռորի՞, ցարական գաղութատիրությա՞ն, թե՞ պարսկա-թուրքական խանության ժամանակներում: Համեմատած դրանցից ո՞ր մեկի հետ ենք այլասերվել, եւ հատկապես այլասերվել` ազատ եւ արդար ընտրությունների եւ օրինապաշտության հարցում: Այդ ե՞րբ է մեզ համար ընտրության իրավունքը եղել սրբության սրբոց, որ մի հատ էլ հետընթաց ենք ապրել այս առումով»:
«Հրապարակ»-ում կարդում ենք. - «Իշխանությունն այս ընտրություններին ԲՀԿ-ի հանդեպ փորձում է կիրառել 1998-ի նախագահի ընտրությունների սցենարը: Բոլորը գիտեին, որ 98-ին Կարեն Դեմիրճյանը «ոչնչացնելու» է Ռոբերտ Քոչարյանին: Կարեն Դեմիրճյանն էլ գիտեր: Սակայն իշխանությունը արագ հասկացավ վտանգը: Ընտրություններին Կարեն Դեմիրճյանը իսկապես ոչնչացնում է Ռոբերտ Քոչարյանին: Բայց ի վերջո բավարարվում է այն տոկոսներով, որն իշխանությունը մատուցում է նրան: Այսօր իշխանությունը քիչ բանով չի նպաստում, որ ԲՀԿ-ն առաջատար դիրք զբաղեցնի քաղաքական համակարգում: Ինքը հո գիտի, որ ԲՀԿ-ի ատամները հաշված են: Այսինքն` այդ կուսակցությունը գաղափարախոսական հենք չունի, ունի առաջնորդ, որի փողերով էլ կայանում է անտեքստ կուսակցությունը: Իշխանության թելադրանքով եւ գծած սցենարով է, որ ԲՀԿ-ն մի ոտքով ընդդիմադիր դաշտում է: Նա այդպիսով պիտի կարողանա փախցնել ՀԱԿ-ի ձայները: Արդեն ընտրություններին, գրեթե չեմ կասկածում, ԲՀԿ-ն իր ամբողջ արհեստականությամբ գրավելու է առաջին տեղը: Սակայն կհրապարակվի այնքան տոկոս, որքան իշխանությունը նախատեսել է այդ կուսակցության համար արդեն այսօր»:
«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - « Նորմալ չէ, երբ կոալիցիայի անդամները կուլիսների հետեւում պայմանավորվում են ընտրություններին մասնակցել «փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտում, քաղաքակիրթ մրցակցության կանոններով»: Դա նույնն է, թե բժիշկը խոստանա, որ չի առաջնորդվելու հիվանդին սպանելու մտադրությամբ: Եթե իշխանությունն անգամ այս դասագրքային ճշմարտությունների շուրջ պայմանավորվելու անհրաժեշտություն է տեսնում, կարելի է եզրակացնել, որ հայաստանյան քաղաքական միտքն անցած տարիներին ինչպիսի «նվաճումներ» է ունեցել: Բայց այստեղ հարց է առաջանում. եթե այդքան ազնիվ են, ինչո՞ւ են միայն իրար համար ու իրար հետ պայմանավորվում, երբ ակնհայտ է, որ ընտրություններին հավասար իրավունքներով նաեւ այլ մասնակցողներ կան: Եթե փորձենք այս աբսուրդը դիտարկել որպես պարզ մանկական խաղ, ապա ստացվում է, որ խաղացողների մի մասն իրար ականջի փսփսալուց հետո հայտարարում են, թե որոշել են միայն իրար հետ ազնիվ խաղալ»:
«Հայոց Աշխարհ»-ի լրագրողը Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանին հարցնում է. - «Ինչպե՞ս եք գնահատում «Ժառանգության» հայտարարությունը, որով կասկածի տակ է դրվում Հանրապետականի ԵԺԿ-ին անդամակցելու «իրավաչափությունը»` հավատարմությունը եվրոպական արժեհամակարգին»։ Պատասխան. - ««Ժառանգությունը» ոչ ճիշտ, եթե չասենք` սխալ մարտավարություն է ընտրել, որ որեւէ կերպ չի ավելացնելու այդ կուսակցության դերը եւ նշանակությունը որպես ԵԺԿ նորագիր անդամ։ Վստահ եմ, որ նման մարտավարությունը դրվատանքի չի արժանանալու նույն ԵԺԿ-ի շրջանակներում, որովհետեւ ԵԺԿ-ն խնդիր չունի խորանալու անդամ-կուսակցությունների ընթացակարգային խնդիրների մեջ»։