«168 ժամի» խմբագիրը գրում է․ - «Խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտում հաստատված հարաբերական անդորրը կարելի է բնորոշել որպես սպասում կամ դիրքավորում` «մեծ առեւտրից» առաջ: Խոսքը, իհարկե, 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների մասին է: Բնականաբար, նախագահական ընտրությունների հիմնական ինտրիգներից մեկը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունն է` անձամբ կամ մեկ այլ թեկնածուի միջոցով, ինչն էլ կկանխորոշի ԲՀԿ-ի դիրքորոշումը: Սակայն դա եւս մեծ հաշվով հազիվ թե կարող է բեկումնային ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա: Եթե անգամ Ռ. Քոչարյանն անձամբ առաջադրվի, ապա դա չի կարող ունենալ «վերադարձի այն էֆեկտը», ինչ ունեցավ Լ. Տեր-Պետրոսյանը 2008 թվականին: Այլ թեկնածու առաջադրելու դեպքում ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, անգամ ՀԱԿ-ի հրապարակային կամ թաքնված աջակցության դեպքում, ընդամենը ապագա իշխանական համակարգում ավելի մեծ մասնաբաժին ունենալու խնդիր են լուծելու, որը կարող է արտահայտվել, ասենք, նույն Ռ. Քոչարյանի` վարչապետ դառնալով: Իսկ ԱԺ ընտրություններից հետո ԲՀԿ-ի ցուցաբերած վարքագիծը վկայում է, որ նախագահական ընտրություններում այդ ուժը չի կարող անցնել «խիստ կառուցողականության» սահմաններից»։
Թեման շարունակում է «Ժամանակի» խմբագիրը․ - ««Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալիկ Արզումանյանը հայտարարել է, թե իր կարծիքով՝ գալիք նախագահի ընտրությանը Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի նախագահի թեկնածու: Ինչո՞ւ պետք է առաջադրվի Լևոն Տեր-Պետրոսյանը: Հազիվ թե նա մազոխիստ լինի: Տեր-Պետրոսյանի առաջ ներկայումս կանգնած է ակտիվ քաղաքականությունից հեռանալու խնդիր, և այդ խնդրում Տեր-Պետրոսյանի համար կարևոր է արժանապատվորեն հեռանալը: Այդ պատճառով նա, ամենայն հավանականությամբ, կխուսափի 2013 թվականի ընտրությանը ձախողվելուց: Իսկ որ նա նախագահ չի դառնա՝ թերևս ակնհայտ է: Տեր-Պետրոսյանը ներկայումս հայտնվել է Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի, կամ նրա միջոցով՝ Ռոբերտ Քոչարյանի, արանքում: Նա փորձում է խաղալ նրանց միջև, բայց ոչ թե օգտագործելով նրանցից մեկին կամ երկուսին էլ, այլ ակնկալելով, որ նրանցից մեկն ու մեկը կփորձի օգտվել իր ծառայությունից և որպես գործիք կիրառել ներիշխանական պայքարում»։
«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է․ - «Հայ քաղաքագետների եւ քաղտեխնոլոգների վերջին ելույթներում տեղ է գտել այն միտքը, թե հայաստանյան քաղաքական ուժերը պետք է սերտ կապեր հաստատեն դրսի ուժային կենտրոնների հետ ու նրանց աջակցությամբ փորձեն պայքարել իշխանությունների դեմ, եթե, իհարկե, ցանկանում են երկրի ներքաղաքական կյանքում դերակատար մնալ ու բան փոխել։ Սա, մեղմ ասած, նորույթ է, երբ այլեւս բարձրաձայն, առանց որեւէ ենթատեքստի է խոսվում դրսից «տղա բերելու» քաղտեխնոլոգիայի մասին։ Որեւէ նորմալ երկրում նման առաջարկի վրա ուղղակի կծիծաղեին, իսկ ահա Հայաստանում, չգիտես ինչու, դա ընդունվում է որպես խելքին մոտ բան։ Այսինքն, ո՞նց՝ որպեսզի ես դերակատար լինեմ իմ երկրում, պիտի մտնեմ որեւէ դեսպանատուն եւ խնդրեմ, որ այդ երկրի հովանավորությամբ գործող ուժերը ինձ դրսից սատա՞ր կանգնեն։»։
«Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցի եւ սահմանային դեպքերի սրման պատճառահետեւանքային կապին՝ քաղաքագետ Թեւան Պողոսյանը ասում է․ - «Ադրբեջանը փորձում է տարբեր գործողություններով նախապատրաստվել մի գործընթացի՝ ուժային տեսակետով: Կազանը ցույց տվեց մի վերջակետ, երբ առկա ֆորմատները չաշխատեցին, Ադրբեջանը հետ կանգնեց բոլոր պայմանավորվածություններից եւ հիմա պետք է նոր դաշտ ստեղծի, որպեսզի փորձի ապացուցել իր ճշմարտացիությունը՝ ինչու է ինքը հետ կանգնել իր նախնական մի շարք «այո»-ներից: Բնականաբար, այս գործընթացների դեմը պետք է առնել եւ դիվանագիտական հակազդեցությամբ հասնել նրան, որ այդ նոր մոտեցումներում ձեւակերպումները լինեն առավելագույնս պրոհայկական: Ինչ վերաբերում է նշված կապին, ապա կարծում եմ, որ այնպես չէ, որ Քլինթոնն այստեղ տեսավ, որ կրակում են եւ միանգամից ասաց՝ եկեք վաղը նոր առաջարկներ անենք: Բնականաբար, դա պայմանավորված քաղաքականություն է համանախագահ երեք երկրների միջեւ, որտեղ էքսպրոմտային երեւույթներ չկան»։