«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Սովորաբար, մարդիկ չեն սիրում այն, ինչը իրենց պետք չէ, ավելին` այն, ինչը իրենց խանգարում է: Ենթադրենք, ես երազում եմ դառնալ Երեւանի ավագանի, իսկ ժողովրդավարությունն ինձ խանգարում է, որովհետեւ ես գիտեմ, որ արդար ընտրությունների դեպքում մուրազիս չեմ հասնի: Պարզ է, որ այդ դեպքում ես պետք է ապավինեմ «դուխով տղերքի դմբուզին»: Ավելի հստակ ձեւակերպմամբ` քրեական տարրերին: Եվ ահա այլընտրանք է առաջանում. կամ սիրել ժողովրդավարոթյունը, այսինքն` ժողովրդի իշխանությունը, քաղաքացիների` իշխանության մարմիններ ձեւավորելու իրավունքը, կամ չսիրել ժողովրդավարությունը եւ վերցնել քրեականների կորզած մանդատը»: