«Հրապարակ»-ը գրում է. - «Վերջին մեկ տարում հավանաբար մի 5-6 անգամ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը հանդես է եկել բացահայտումներով: Սկզբում դրանք վերաբերում էին քաղաքաշինության, բնապահպանության ոլորտներին, Սյունիքի մարզին, Սեւանի ափի կառույցներին: Հետո` հողահատկացումներին ու սեփականաշնորհման գործընթացին: Փաստորեն` չկա ոլորտ, որտեղ հիմնավոր ստուգումներ կատարվեն, եւ պատկերը խայտառակ չլինի: Ընդ որում, խոսքը բարոյահոգեբանական խախտումներ մասին չէ, այլ լուրջ քրեական հանցագործությունների: Միլիոնների վատնումների ու չարաշահումների: Չէ որ Վերահսկիչ պալատը ստուգում է պետական միջոցների օգտագործման արդյունավետությունն ու դրանց` նախապես նշված նպատակներին ծառայելը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքում ոչինչ տեղի չի ունենում` հանցագործություն կատարած անձինք ոչ նստում են, ոչ էլ աշխատանքից են ազատվում»:
Հայաստանի կատարելիք այցի կապակցությամբ «Ազգ»-ում հանդես է եկել Հունաստանի արտաքին գործերի նախարար, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ Դորա Բակոյանիսը: Նա ասում է. - «Հայաստանը առանցքային դեր է խաղում Հարավային Կովկասում եւ ողջ ԵԱՀԿ տարածքում անվտանգություն եւ կայունություն խթանելու հարցում: Այս համատեքստում ողջունում եմ ՀՀ կառավարության ջանքերը` Թուրքիայի հետ երկկողմանի հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ: Ոգեւորիչ է, որ Ազգային Ժողովը նախաձեռնել է ընտրական օրենսդրության բարեփոխումներ, որը շարունակում է գերակայություն լինել: ԵԱՀԿ-ն եւ նրա Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ODIHR) պատրաստակամ են աջակցելու Հայաստանին` ընտրական ընթացակարգերն է՛լ ավելի բարելավելու հարցում: ԵԱՀԿ-ն եւ Հայաստանը պետք է նաեւ շարունակեն համատեղ աշխատանքը` լրատվամիջոցների եւ խաղաղ հավաքների ազատությանը օժանդակելու ուղղությամբ»:
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. - «Գիտե՞ք, թե ինչու է մարտի 1-ի հանձնաժողովն իրար խառնվել: Որովհետեւ Եվրախորհուրդը համաներման խնդիրը համարում է հիմնականում լուծված, եւ անցել է հաջորդ քայլին՝ մարտի 1-ի իրական կազմակերպիչների բացահայտմանը: Եվ քանի որ փաստահավաք խումբ այլեւս չկա, բոլորի ուշադրությունը դարձյալ սեւեռվել է Սամվել Նիկոյանի հանձնաժողովի վրա: Իսկ նա դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես պիտի վարվի: Անորոշ ձեւակերպումներով ու հետագայի համար լղոզված բարեմաղթանքներով զեկույց ներկայացնելը չի փրկի. հանձնաժողովի սեյֆում կոնկրետ փաստաթղթեր կան, որոնք իշխանությունների կողմից կոնկրետ քայլեր են ենթադրում: Այնպես որ, մարտի 1-ի էջը ոչ միայն չի փակվել, այլեւ ամեն ինչ նոր է սկսվում: Վերջին հաշվով, կան 10 զոհեր, կան կոնկրետ սպանություններից մի քանիսի մեջ կասկածվողների անունները, կան հիմնավորումները եւ կան գործընթացին շատ ուշադիր հետեւողները՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսից: Եվ թող Սամվել Նիկոյանը ու նախաքննության մարմնի ղեկավարը պատասխանատվությունն իրար վրա չգցեն: Միեւնույն է՝ նույն կենտրոնից են հրահանգավորվում»:
«Ժամանակ»-ը զրոււցել է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի արտաքին հարաբերությունների պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս ողջ գործընթացից առհասարակ Հայաստանը որեւէ բան շահե՞ց, թե՞ դեռ ընդհակառակը»: Կարապետյանը պատասխանել է. - «Մեր կորուստները զգալիորեն ավելի շատ են. Հայաստանը կորցրել է իր ազատությունը՝ տնօրինելու արտաքին քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների մասով: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը, չնայած իր դրած նախապայմաններին, որեւէ շանս չունի չգնալեւ Թուրքիա՝ դիտելու ֆուտբոլային խաղը: Հայաստանը այսքան նվաստացնելուց հետո անգամ Սերժ Սարգսյանը գլուխը կախ գնալու է Թուրքիա, որովհետեւ Թուրքիան վարպետորեն կշահարկի չգնալը՝ ներկայացնելով Սերժ Սարգսյանին որպես հաշտեցման ձախողման մեղավոր: Սերժ Սարգսյանի չգնալը կազատի թուրքերի ձեռքերը միջազգային տարբեր ատյաններում (ամենահավանականն ու վտանգավորը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է) մեր դեմ գրոհ սկսելու ուղղությամբ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի թերի հաշվարկը «ֆուտբոլային դիվանագիտության» մասով ուղիղ անդրադարձ ունեցավ մեր արտաքին քաղաքականություն մարտունակության վրա»:
«Հայկական ժամանակ»-ը պնդում է. - «Անկախ վաղվա հանրահավաքի արդյունքներից՝ քաղաքական գործընթացներն առաջիկայում ընթանալու են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հունիսի 12-ին ունեցած ելույթի տրամաբանության շրջանակներում: Այդ ելույթում Տեր-Պետրոսյանը ընդդիմության համագործակցության 12 կետանոց պլատֆորմ առաջարկեց եւ Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը նշանակեց սեպտեմբերի 18-ին: Սա թերեւս այն ժամկետն է, որի ընթացքում վերջնականորեն պարզվելու է, թե ով է ի վերջո Հայաստանում ընդդիմություն եւ ով՝ ոչ, որովհետեւ հենց այդ 12 կետերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով է ձեւավորվում այդ հարցի պատասխանը: Ավելի կոնկրետ՝ եթե որեւէ քաղաքական ուժ համաձայն է առաջադրված 12 կետերի 50 տոկոսի հետ, իսկ մնացածի հետ համաձայն չէ՝ կնշանակի ընդամենը 50 տոկոսով է ընդդիմադիր: Եվ ուրեմն՝ հարց. արդյո՞ք առաջին նախագահի առաջարկները հնարավորություն կտան մինչեւ սեպտեմբեր ավելի ընդլայնել ընդդիմադիր ճակատը: Հարյուր տոկոսանոց վստահություն արտահայտել, իհարկե, չի կարելի: Բայց եթե անգամ հաջողվի ընդլայնել ընդդիմության ճակատը, այդ առաջարկների շնորհիվ քաղաքական դաշտի հստակությունը կհաջողվի պահպանել, եւ նոր լղոզումներ, երրորդ բեւեռներ, կեղծ ընդդիմություններ չեն առաջանա: Այսինքն՝ ընդդիմություն կհամարվեն նրանք, ովքեր լիարժեքորեն ընդունում են առաջադրված 12 կետերը եւ այդ կետերի իրագործումը համարում են իրենց ընթացիկ քաղաքական գործունեության նպատակ»:
Հայաստանում տնտեսական ճգնաժամը, հատկապես արտահանման եւ ներմուծման կրճատումը, իր ազդեցությունն է թողել նաեւ բեռնափոխադրող ընկերությունների գործունեության վրա։ Այս տարվա առաջին հինգ ամիսներին բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16,3%-ով այդ թվում՝ երկաթուղով՝ 12,9%-ով: Հայաստանի տրանսպորտային աշխատակիցների եւ էքսպեդիտորների ասոցիացիայի նախագահ, «Սաթի» բեռնափոխադրող ընկերության տնօրեն Մակար Առաքելյանը «Կապիտալ»-ի հետ զրույցում նկատել է եւս մեկ վտանգավոր միտում. «Ռոսիյսկիե Ժելեզնիե Դորոգի» ընկերությունը, նրա խոսքով, գնել է Փոթի-Պորտ Կավկազ լաստանավային ուղին սպասարկող ընկերության բաժնետոմսերի 51%-ը, եւ, նրա կարծիքով, ամեն ինչ գնում է դեպի այն, որ այս ընկերությունը Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներում կգրավի մենաշնորհային դիրք»։