Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում կհանդիպի ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեի և Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի ու ԵՄ առաջնորդների հետ՝ քննարկելու ռազմական և հումանիտար օգնությունը՝ Թրամփի իշխանությունը ստանձնելուց մեկ ամիս առաջ։
Եվրոպացի առաջնորդները փորձում են այժմ իրենց հետագա քայլերը հասկանալ, քանի որ մտավախություն կա, որ Թրամփը կարող է ԱՄՆ աջակցությունը չեղարկել և ստիպել Կիևին ցավալի զիջումների գնալ Մոսկվային:
Քննարկումներ են սկսվել Ուկրաինայում եվրոպական զորքերի հնարավոր տեղակայման շուրջ՝ ցանկացած վերջնական հրադադար ապահովելու համար:
Բայց թեև այդ մասին բարձրաձայնվել է Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարների միջև վերջերս կայացած հանդիպմանը, դիվանագետներն ասում են, որ դեռ կոնկրետ առաջարկություններ չկան:
Զելենսկին կարծում է, որ պատերազմը կարող է ավարտվել հաջորդ տարի, և կոչ է արել դաշնակիցներին՝ օգնել ապահովելու խաղաղության այնպիսի համաձայնագիր, որը Մոսկվան չկարողանա խախտել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփի հատուկ բանագնացը հունվարի սկզբին կայցելի Ուկրաինա, այց Մոսկվա չի նախատեսվում․ Reuters