«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաքը չի չեղարկում

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, արխիվ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը չի չեղարկում այսօր՝ մայիսի 26-ին սպասվող հանրահավաքը։

Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հղած ուղերձում զորակցություն ու աջակցություն հայտնեց Լոռու ու Տավուշի բնակիչներին, որտեղ բնական աղետի հետևանքով փլուզումներ են, փակ ճանապարհներ։

Տավուշի թեմի առաջնորդը հորդորեց Տավուշի և Լոռու բնակիչներին չմասնակցել հանրահավաքին, քանի որ իրենց առաքելությունն այսօր իրենց տներում է։

Ավելի վաղ սրբազանն ասել էր, որ այսօրվա հանրահավաքին հնարավոր է հնչի շարժման վարչապետի թեկնածուի անունը, ինչպես նաև կխոսեն օրակարգի մասին։

Առավոտյան հաղորդվեց, որ Դեբեդ գետի վարարած ջրերը դուրս են եկել հունից, կան փլուզումներ և փակ ճանապարհներ, նախնական տեղեկություններով՝ մեկ զոհ։