Շոլց․ «Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում»

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց, արխիվ

«Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի առողջական վիճակն ինձ չի մտահոգում», - այսօր հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այդ մասին գերմանական կառավարության ղեկավարը խոսել է Բեռլինի օդանավակայանում՝ Վաշինգտոնում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։

«Բայդենի հետ իմ բազմաթիվ զրույցներից ես կարող եմ միայն եզրակացնել, որ նա այս գագաթնաժողովը շատ լավ է նախապատրաստել։ Այնպես որ, կարծում եմ՝ սա շատ հաջողված հավաք է լինելու», - ասել է Շոլցը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բայդենը հայտարարում է՝ ընտրապայքարից դուրս կգա միայն «Բարձրյալի ցուցումով»Ես ոչ մի տեղ չեմ գնում․ Բայդեն Թրամփի կանխատեսմամբ Բայդենը կլքի ընտրարշավը Դեմոկրատ կոնգրեսականները կդիմեն Բայդենին ինքնաբացարկի կոչով Դեմոկրատները ցնցված են Բայդեն - Թրամփ հեռուստաբանավեճի արդյունքներից